Հայերեն


Հայաստան-ԲՐԻԿՍ ֆորումը` «Дом Москвы»֊ում. Մհեր Ավետիսյանը մանրամասներ է հայտնում

Քաղաքականություն

Երևանում օգոստոսի 8-ին կայանալու է «Հայաստանի և ԵԱՏՄ համագործակցության նոր հորիզոններ ԲՐԻԿՍ և ՇՀԿ միությունների հետ» միջազգային համաժողովը, որին մասնակցելու են միջազգային փորձագետներ աշխարհի ավելի քան 10 երկրներից։ Համաժողովի անցկացման վայրը փոխվում է արդեն երկրորդ անգամ։

«Իմ երկիր, Իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ, մեկենաս Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե հերթական անգամ, իրենց կամքից անկախ փոխվում է ֆորումի վայրը։ Համաժողովը տեղի է ունենալու հայտարարված օրը, օգոստոսի 8-ին, ժամը 10-ին բայց արդեն Արգիշտի 7 հասցեում, Երևանի քաղաքապետարանի դիմաց «Մոսկվայի տուն» կենտրոնի դահլիճում։ Ավելի վաղ հաղորդվել էր, թե համաժողովը կայանալու է Հայ-ռուսական պետական համալսարանի հարթակում: Մհեր Ավետիսյանը ներողություն է խնդրել անհարմարության համար, թեպետ իր մեղքը փաստացի բացակայում է։ Առաջիկայում նա խոստանում է անդրադառնալ համաժողովի շուրջ անհեթեթություններին։ Համաժողովի հիմնական նպատակը ԲՐԻԿՍ–ի և ՇՀԿ–ի անդամ երկրների հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի տնտեսական և մարդասիրական կապերի զարգացման հնարավորությունների համապարփակ քննարկման և վերլուծության հարթակի ստեղծումն է:

Կազմկոմիտեում նշել են, որ ավելի քան տասը երկրներից ժամանած մասնակիցներն ու փորձագետները կքննարկեն փոխգործակցության նոր ուղղությունները, համագործակցության խորացման համար համատեղ նախագծերի և ռազմավարությունների ներուժը։

«Իմ երկիր, Իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանն ավելի վաղ նշել էր, թե ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողովն ընդգծում է Հայաստանի Հանրապետության՝ համաշխարհային տնտեսական հանրակցությանն ակտիվ ինտեգրվելուն և միջազգային մարդասիրական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ձգտումը:

«Միջոցառումը քայլ է համագործակցության հորիզոնների ընդլայնման և երկուստեք զարգացման ու բարգավաճման համար նոր հեռանկարների բացման ուղղությամբ», - ասել էր նա։ Համաժողովի շրջանակում կներկայացվեն նաև Հայաստանի Հանրապետության բրենդները, որոնք արտահանման ներուժ ունեն: Միջոցառման շրջանակներում կտրվի «Հայաստան-ԲՐԻԿՍ» գործարար համագործակցության կենտրոնի աշխատանքների մեկնարկը, որի գործունեությունն ուղղված կլինի միջազգային մակարդակում Հայաստանի Հանրապետության նախագծերի առաջմղմանը:

«Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա ԴանիելյանԻմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԿիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործումՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա Հովսեփյան Մի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք Չալաբյան«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ Մխիթարյան
Ամենադիտված