Իրանը Ռուսաստանից ՀՕՊ համակարգեր է խնդրել Իսրայելի վրա հարձակվելուց առաջ․ NYT
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը սկսել է հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգեր և ռադարներ ուղարկել Իրանին, որը սպառնացել է վրեժ լուծել Իսրայելից ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։
Գրել է The New York Times-ը՝ հղում անելով երկու իրանական աղբյուրի։
Աղբյուրներից մեկն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ է։
NYT-ի զրուցակիցները հաստատել են այս տեղեկությունն ու հայտնել, որ Ռուսաստանը սկսել է Իրանին մատակարարել նաև ժամանակակից ռադարներ և հակաօդային պաշտպանության սարքավորումներ։
Օգոստոսի 5-ին, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել էր Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բրիգադային գեներալ Մոհամմադ Բաղերիի հետ:
Թեհրանում Շոյգուն բանակցություններ է վարել նաև Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։