ԵՄ-ն Թբիլիսիից պահանջել է վարձկաններ ուղարկել Կիև. Վրաստանի խորհրդարանի նախագահ
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպացի քաղաքական գործիչները վրացական ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների հետ Վրաստանի իշխանություններից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, ինչպես նաև վարձկանների կազմակերպված ուղարկել Ուկրաինա։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Միացյալ ազգային շարժումը» և ընդդիմությունը մեզ ասում էին, որ մենք պետք է պատժամիջոցներ կիրառենք, բայց «Վրացական երազանքը» ասաց՝ ոչ, քանի որ դա հավասարազոր կլիներ պատերազմի մեջ ներքաշվելուն։ «Ազգային շարժման» հետ օտարները նույնպես մեզ ասում էին, որ մենք պետք է պատժամիջոցներ կիրառեինք, վարձկաններ ուղարկեինք (Ուկրաինա) և այլն։ Սա մեզ ասել են նաև եվրոպացիները»,- ասել է Պապուաշվիլին։