Պենտագոնը պատրաստվում է օգնել Իսրայելին Իրանի հարձակման դեպքում․ Լլոյդ Օսթին
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ զինվորականները պատրաստվում են անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել հրեական պետությանը։ Այս դիրքորոշումը երեքշաբթի օրը «երկու գումարած երկու» ձևաչափով ամերիկա-ավստրալիական բանակցություններից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
«Ինչ վերաբերում է նրան, թե Իրանը երբ կորոշի հարձակվել Իսրայելի վրա, ես չեմ շահարկի Իրանի հետագա գործողությունները»,-ասել է նա Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Մերիլենդ նահանգի Աննապոլիս քաղաքում կայացած մամուլի ասուլիսում:
«Մենք անում ենք հնարավոր ամեն բան՝ պաշտպանելու մեր բանակը, որ հնարավորություն ունենանք օգնել Իսրայելին, եթե մեզ դա խնդրեն»,-հավելել է Պենտագոնի ղեկավարը։