Խաչանովը մեկնարկել է հաղթանակով. Մոնրեալ
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Մոնրեալի ATP-1000 շարքի մրցաշարում։
Առաջին փուլում աշխարհի 22-րդ ռակետը 6-4, 6-4 հաշվով պայքարից դուրս է թողել Գաբրիել Դիալոյին (Կանադա, 141-րդ ռակետ)։
28-ամյա Խաչանովի հաջորդ մրցակիցը դեռ հայտնի չէ։ Նա մրցելու է Մատեո Արնալդի (Իտալիա, 46-րդ ռակետ) – Մաքենզի Մաքդոնալդ (ԱՄՆ, 93-րդ ռակետ) զույգի հաղթողի հետ։
Մոնրեալի մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները (Իտալիա), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, չորրորդ ռակետ), Դանիլ Մեդվեդևը (Ռուսաստան, 5-րդ ռակետ), Հուբերտ Հուրկաչը (Լեհաստան, 6-րդ ռակետ), Անդրեյ Ռուբլյովը (Ռուսաստան, 8-րդ ռակետ), Կասպեր Ռուդը (Նորվեգիա, 9-րդ ռակետ), Գրիգոր Դիմիտրովը (Բուլղարիա, 10-րդ ռակետ) և այլ անվանի թենիսիստներ։