Ուկրաինան մեծ կորուստներ է կրում. ի՞նչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական զորքը կասեցնում է Ուկրաինայի զինված ուժերի առանձին ստորաբաժանումների՝ Կուրսկ ներխուժելու փորձերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ «Հյուսիս» զորքի ստորաբաժանումները ՌԴ ԱԴԾ-ի հետ համատեղ շարունակում են ոչնչացնել ուկրաինական զինված կազմավորումներին Կուրսկի Սուջայի և Կորենևոյի շրջաններում, որոնք տեղակայված են ռուս-ուկրաինական սահմանի անմիջական հարևանությամբ։ Իրականացվում է կենդանի ուժի և տեխնիկայի կրակային խոցում։
«Պետական սահմանը պահպանող ստորաբաժանումները սահմանապահների, պահեստազորայինների, ավիացիայի հետ համատեղ օրվա ընթացքում հակառակորդի առաջխաղացում թույլ չեն տվել», - ասվում է հաղորդագրության մեջ:
ՌԴ ՊՆ–ի տվյալով՝ մեկ օրում հակառակորդը կորցրել է շուրջ 400 զինծառայող և 32 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկ, չորս զրահամեքենա, երեք հետևակի մարտական մեքենա և 24 մարտական «Կոզակ» զրահապատ մեքենա:
Կուրսկի ուղղությամբ մարտական գործողությունների մեկնարկից ի վեր հակառակորդը կորցրել է 660 զինծառայող և82 միավոր զրահատեխնիկա, այդ թվում ՝ ութ տանկ, 12 զրահամեքենա, հետևակի վեց մարտական մեքենա, 55 մարտական զրահապատ մեքենա և ապապատնեշման ինժեներական մեքենա։
Հիշեցնենք, որ Կուրսկի մարզի սահմանամերձ հատվածներից տարհանվել է շուրջ 3 հազար խաղաղ քաղաքացի։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live