Նոր մանրամասներ՝ 2-ամյա երեխայի մահվան դեպքից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մահացող բալիկը բազմակի խնդիրներով՝ նապաստակի շրթունք, գայլի երախ ճակատային հատվածում, ուղեղի օջախի վրա բարդ խնդիրներ ունեցող երեխա էր, որը ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում տևական ժամանակ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում մանրամասնեց Գյումրիում գործող «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիդյա Մարտիրոսյանը՝ անդրադառնալով այսօր մամուլում տեղ գտած հրապարակմանը, որ օգոստոսի 2-ին կենտրոնում 2-ամյա երեխա է մահացել։
«Տեսել եմ, թե մամուլում ինչ տեղեկատվություն է տարածվում, բայց մեզ մոտ պալիատիվ խնամքի 19 երեխա կա, այսինքն, այդ երեխաները ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխաներ են, ընդ որում, մենք մասնագիտացված հաստատություն ենք, որտեղ 124 երեխաներն էլ զարգացման խանգարում ունեցողներ են»,- նշեց ՊՈԱԿ-ի տնօրենը։
24News-ին ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը փոխանցեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (հանկարծամահություն)․ «Քննություն է անցկացվում, նախնական տվյալներով երեխան ունեցել է բարդ առողջական խնդիրներ, հարցաքննվել են ծնողները, կենտրոնի աշխատակիցները, երեխայի առողջության վերաբերյալ բժշկական թղթերը առգրավվել են», — ասաց նա։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live