Հայերեն

«Երեւան Մոլի» ոչ ստանդարտ ֆեշն-շոուն եւ խենթ լինելու կոչը երիտասարդներին

Life

 

 

Աշխույժ ռիթմեր, գունազարդ դեմքերով ոճային եւ ինքնատիպ երիտասարդներ, կարծրատիպերից դուրս նորաձեւության ցուցադրություն՝ այսպիսին էր երեկ մթնոլորտը «Երեւան Մոլ»-ում: Առեւտրի եւ ժամանցի կենտրոնն իրականացրեց «ՀեղաՓՈԽՎԻ՛Ր եւ ասա Ո՛Չ ստանդարտներին» խորագրով միջոցառումը, որն առանձնացավ հետաքրքիր լուծումներով:

 
Ոչ ստանդարտ նորաձեւության ցուցադրություն` «Երեւան Մոլ»-ում
 

Ապրիլյոթյան յուրահատուկ նվերով աչքի ընկած մոլը ողջ օրվա ընթացքում ժպիտներ եւ բարձր տրամադրություն պարգեւեց այցելուներին: Շատ աղջիկներ էլ զեղչերով եւ անակնկալ նվերներով գնումները հաջողությամբ համատեղեցին ուրախ ժամանցի, ինչպես նաեւ հատուկ տաղավարում իրականացվող անվճար դիմահարդարման հետ:

«Երեւան Մոլ»-ի հինգ տարբեր տաղավարներում նորաոճ սանրվածքով եւ արտահայտիչ դիմահարդարմամբ երիտասարդները մանեքեն էին ձեւանում` ցուցադրելով խանութների նոր հավաքածունները: Փոքրիկ ցուցանակներն էլ օգնում էին տեղեկանալ, թե որ ապրանքանիշերի հագուստների շնորհիվ է ամբողջացել իրենց կերպարը: Ժամանակ առ ժամանակ մոդելները շրջում էին կենտրոնի ողջ տարածքում` այդ կերպ եւս ցուցադրելով սթրիթ-սթայլ ոճի «լուքերը»:
 
Ոչ ստանդարտ նորաձեւության ցուցադրություն` «Երեւան Մոլ»-ում
 

BRAVO.am-ը ոչ միայն հետեւել է ֆեշն-շոուի ընթացքին, այլեւ զրուցել է այդ ամենի գլխավոր «մեղավորների» հետ: «Երեւան Մոլ»-ի մարքեթինգի բաժնի վաճառքի եւ միջոցառումների մենեջեր Ինգա Մուրադյանը նշեց, որ այլընտրանքային ցուցադրություն կազմակերպելով, ոչ միայն ներկայացնում են մոլի խանութների տեսականին, այլեւ կոչ են անում երիտասարդներին լինել գունավոր.«Ուզում ենք եւս մեկ անգամ ցույց տալ, որ առօրյա հագուստը կարելի է մատուցել շատ ավելի հետաքրքիր ձեւով: Ինչու` ոչ, հորդորում ենք լինել գիժ, խենթ ու խելառ:)»:

Գեղեցկության տոնի առթիվ «Երեւան Մոլ»-ի նախաձեռնած միջոցառումը հրաշալի առիթ էր նաեւ «Givenchy»-ի համար` ներկայացնելու նորույթները: Պրոֆեսիոնալ դիմահարդար Վիկտորիա Դյաչենկոն դիմահարդարման թրենդների մասին խորհրդատվություն անցկացրեց, նաեւ բոլոր ցանկացողներին առաջարկեց օգտվել անվճար դիմահարդարումից ու փորձարկել ապրանքանիշի յուրօրինակ գույնով շրթներկը:
 
Ոչ ստանդարտ նորաձեւության ցուցադրություն` «Երեւան Մոլ»-ում
 

«Երեւան Մոլ»-ի թվային մարքեթինգի նախագծերի մենեջեր Գոռ Ամիրյանի խոսքով` այս միջոցառումն իրենց նախաձեռնած բազմաթիվ նախագծերից միայն մեկն է. «Շուտով կթողարկենք «Երեւան Մոլ» նվեր քարտը, որը հայաստանյան շուկայում եզակի պրոդուկտ է: Այդ քարտը հնարավորություն է տալիս ոչ միայն գնումներ կատարել մոլի ցանկացած խանութից, այլեւ օգտվել ԿինոՊարկից, Նավապետ Քիդի զվարճանքի կենտրոնից եւ սրճարաններից: Մենք կպարգեւենք ոչ միայն նվեր ընտրելու ազատություն, այլեւ ժամանց եւ նոր զգացողություններ»:

Հաջորդը «Երեւան Մոլ»-ի նորացված կայքն է: Այն հնարավրություն կտա ոչ միայն ծանոթանալ խանութների ակցիաներին ու տեսականուն, այլեւ նորաձեւության ոլորտում կատարվող իրադարձություններին.«Կլինի ֆեշն-բլոգ, որտեղ ներգրավված են նորաձեւության ոլորտի մասնագետներ, լրագրողներ, պրոֆեսիոնալ լուսանկարիչներ: Շոփինգի եւ նորաձեւության սիրահարները կգտնեն ոլորտի վերաբերյալ ցանկացած նորություն»,-եզրափակեց Գոռը: 
 
 Շարունակությունն՝ այստեղ
Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված