Հայերեն

«Արգելված տարածքում»` Անի Լուպեի հետ / Ֆոտո, վիդեո

Life

 

BRAVO.am
 

Ետնաբեմն այն վայրն է, որտեղ կատարվող գործողությունները հեռու են մնում հանդիսատեսի աչքից` պատվելով խորհրդավորության շղարշով: Շատերն են երբեւէ ցանկություն ունեցել դահլիճից աննկատ մուտք գործել թատրոնի «արգելված տարածք» եւ հետեւել, թե ինչպես են դերասանները պատրաստվում իրենց ելույթին: BRAVO.am-ին հետաքրքիր մանրամասներ է պատմել Երեւանի կամերային թատրոնի դերասանուհի Անի Լուպեն: Մեր հանդիպման օրը նա պատրասվում էր «Սիրո խոստովանություն» ներկայացմանը։

 
Անի Լուպեն` Կամերային թատրոնի ետնաբեմում
 

-Անի, սկսենք օրվա մեկնարկից։ Ի՞նչ եք հասցրել անել մինչեւ թատրոն գալը։
-Արթնացել եմ շատ լավ տրամադրությամբ, քանի որ եղանակն արեւոտ է։ Հասցրել եմ այցելել գեղեցկության սրահ՝ ներկայացման համար մազերս հարդարելու, հետո էլ ընկերներիցս մեկի հետ եկեղեցի ենք գնացել։ Մի ժամ փնտրել ենք մեր մեքենայի հետեւում կայանած մեքենայի վարորդին, որպեսզի կարողանանք դուրս գալ։ Եվ ժամը 17:00-ին հասել եմ թատրոն։

-Սովորաբար, ե՞րբ եք թատրոն գալիս։

-Ներկայացումից երկու ժամ առաջ փորձում եմ թատրոնում լինել։ Միշտ չէ, որ հաջողվում է, սակայն փորձում եմ շատ չուշանալ։ Իրականում շուտ գալն իր նպատակն ունի՝ նպաստում է, որ մտնենք թատրոնի միջավայրի մեջ ու վերցնենք ամբողջ ջերմությունը։ Եթե կես ժամ առաջ էլ գանք, էլի կհասցնենք ներկայացմանը պատրաստվել, սակայն ներքին զգացողություններն ամբողջովին տարբեր կլինեն. ներկայացման մեջ չենք լինի։
 
Անի Լուպեն` Կամերային թատրոնի ետնաբեմում
 

-Կամերայինում օրն ինչի՞ց է սկսվում։ Ի՞նչ եք հասցնում անել այդ երկու ժամվա ընթացքում։
-Ամեն ինչ սկսվում է մի բաժակ սուրճից, այնուհետեւ «սաունդչեք» ենք անում, հետո՝ գրիմ, հագնվում ենք ու սկսում խաղալ։ Երբեմն գիշերն էլ ենք թատրոնում անցկացնում. սուրճ ենք դնում ու սկսում զրուցել։ Իսկ երբ ազատ ժամանակ եմ ունենում, սրճարան գնալու փոխարեն նախընտրում եմ թատրոնում սուրճ խմել։

-Կա՞ ինչ-որ բան, որ ներկայացման օրերին փորձում եք չանել։
-Փորձում եմ վատ լուրերից խուսափել, որովհետեւ դրանք մեծ ազդեցություն են թողնում ինձ վրա։ Արդեն ընկերներս էլ գիտեն, որ այդ օրերին բացասական ոչինչ ինձ պետք է չասեն։ Իրականում շատ կարեւոր է նաեւ հանդիսատեսի էներգիան։ Մտնում եմ բեմ ու միանգամից զգում՝ ինչպիսի հանդիսատես է ու ներկայացումն ինչպես կանցնի։

-Հաստատ եղել են դեպքեր, երբ ներկայացումից ուշացել եք:):

-Միշտ եմ ուշանում ու ամեն տեղ։ Նույնիսկ այսօր, թեեւ ժամը 17:00-ից այստեղ եմ, ներկայացման մեկնարկին էլ երկու ժամ կա, բայց հաստատ վերջին րոպեին մի բան կլինի, ու ես ուշ կիջնեմ բեմ։ Հատուկ չեմ անում, բայց միշտ մի բան մոռանում եմ, չգիտեմ էլ՝ ինչու է այդպես ստացվում։ Երբեմն պատահում է՝ ելույթի ժամանակ բառերն եմ մոռանում եւ սկսում հորինել… Բոլոր անհարմար իրավիճակները լուծում եմ ժպիտով ու հանգիստ. ուրիշ տարբերակ չկա։
 
Անի Լուպեն եւ Հասմիկ Դանիելյանը պատրաստվում են ներկայացմանը
 

 -Կա՞ մի բան, որ ներկայացումից առաջ անպայման անում եք։
-Ես հավատացյալ մարդ եմ եւ ներկայացումից առաջ միշտ խաչակնքվում եմ։ Կան ներկայացումներ, որոնք երկու տարուց ավելի է՝ խաղում եմ եւ վստահ եմ, որ լավ կանցնի, սակայն, միեւնույն է, հուզվում եմ։ Բեմ բարձրանալիս ամեն անգամ նույն զգացողություններն եմ ունենում։

-Իսկ ի՞նչ չեք անում։

-Ներկայացումից առաջ ինձ պետք է չբարկացնեն։ Ճիշտ է՝ սխալ է, երբ քո բացասական էներգիան հանդիսատեսը զգում է, բայց զայրույթս չեմ կարողանում թաքցնել։ Չեմ սիրում նաեւ, երբ բեմ դուրս գալուց առաջ ինձ հետ բարձր ձայնով են խոսում։ Ներկայացման կեսը վատ տրամադրության մեջ եմ լինում։ Լինում են դեպքեր, երբ ես եմ բեմին սխալներ թույլ տալիս, ինչը եւս չեմ կարողանում թաքցնել։

-Ինչպիսի՞ն է կյանքն այստեղ՝ հետնաբեմում` բոլորի աչքից հեռու։

-Կյանքն այստեղ հրաշալի է։ Մեր թատրոնն ուրիշ է, ետնաբեմում էլ շատ ուրախ մթնոլորտ է։ Միշտ մտածում ենք, որ արժե ետնաբեմի իրարանցումը նկարահանել, որովհետեւ ավելի հետաքրքիր է։ Այդ ամենը պետք է տեսնել, բառերով դժվար է ասել, թե ինչքան «կայֆ» է այստեղ։
 
Ռաֆայել Երանոսյանը եւ Անի Լուպեն
 

-Այս երկու ժամվա հետնաբեմային կյանքից ո՞ր պահն եք ամենաշատը սիրում։
-Շատ եմ սիրում գրիմ անելու պահը։ Իրականում փոքր տարիքում ցանկանում էի դերասանուհի դառնալ հենց գրիմի համար։ Ես ու Հասմիկը միշտ շուտ ենք գալիս, որպեսզի կարողանանք հանգիստ պատրաստվել։ Այդ գործընթացից մեծ հաճույք եմ ստանում։ Ճիշտ է` տղաները մեզ հաճախ են խանգարում, բայց արդեն սովորել ենք։):

-Այսօր «Սիրո խոստովանություն» ներկայացումն եք խաղում։ Ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար։

-Շատ բարի ներկայացում է, անուշ մի բան ունի իր մեջ։ Ներկայացման բոլոր փողոցներն ու իրավիճակները շատ հարազատ են։ «Սիրո խոստովանությունը» բոլոր այն մարդկանց համար է, ովքեր լքում են Երեւանը։ Ընկերներ ունեմ, որոնք դրսում են ապրում, բայց ներկայացումը դիտելուց հետո չեն ցանկացել հեռանալ։ Փորձում ենք արթնացնել մարդկանց մեջ քնած մի կարեւոր զգացողություն:

-Ինչպե՞ս եք ներկայացումից հետո լիցքաթափվում։

-Ավարտից հետո միշտ այնպիսի զգացողություն եմ ունենում, կարծես կարեւոր մի բան հաղթահարել եմ: Չեմ հանգստանում, որովհետեւ թատրոնից հետո գնում եմ ռեստորան` երգելու։ Չեմ հոգնում, որովհետեւ դա է իմ կենսակերպը:

Շարունակությունն՝ այստեղ
Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված