«Չափիդ մեջ մնա, կին արարած ես, վաղը մյուս օր չգնաս-նստես»․ Շիրակի մարզպետը բարկացավ (Տեսանյութ)
ՔաղաքականությունԱՌԱՎՈՏ / Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը Aravot.am-ին տեղեկացրել էր, որ Գյումրու թիվ 38 դպրոցի նախկին տնօրեն Գոհար Շահբազյանի՝ Շիրակի մարզի դատախազությանը հասցեագրված դիմումի համաձայն, թե իրենից կոնկրետ գումարի չափով կաշառք են պահանջել նույն դպրոցի տնօրենի պաշտոնում վերանշանակելու համար, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդված 4-րդ մասի հատկանիշներով։ Նշենք, որ ըստ shamshyan.com-ի էլ, Գոհարիկ Շահբազյանը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին հանդիպելու նպատակով դիմել է մարզպետի օգնական Արմեն Պետրոսյանին, որը խոստացել է կազմակերպել հանդիպումը, իսկ տնօրենի պաշտոնում վերականգնվելու դիմաց պահանջել է 6 միլիոն դրամ։
շարունակությունը՝ կայքում