Հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում եկամտային հարկի վերադարձի սահմանափակումները
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հիփոթեքային վարկի շրջանակում եկամտային հարկի վերադարձի սահմանափակումները։
2025 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկը չի վերադարձվի, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևանի վարչական տարածքում։ Սահմանափակումը չի կիրառվի միայն այն դեպքում, եթե անշարժ գույքի շինարարության թույլտվությունը տրամադրվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։
2025 թվականի հունվարի 1-ից հետո փոխվում է նաև յուրաքանչյուր եռամսյակի համար եկամտային հարկի վերադարձի առավելագույն չափը․ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով վերադարձման ենթակա գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live