Մայրաքաղաքում շարունակվում են միջին նորոգման, փոսալցման և ճաքալցման աշխատանքները
ՀասարակությունՄայրաքաղաքում շարունակվում են միջին նորոգման, փոսալցման և ճաքալցման աշխատանքները:
Լենինգրադյան փողոցում աշխատանքներն արդեն ընթացքում են: Հին ասֆալտբետոնե ծածկը փոխարինվում է նորով, նորոգվում է ժամանակի ընթացքում առաջացած ցանցային ճաքերը:
Ասֆալտապատմանը զուգահեռ իրականացվում է նաև դիտահորերի բարձրացման աշխատանքներ:
Այս տարի ընդհանուր առմամբ Երևանում կնորոգվի 52 կմ ճանապարհահատված: