Մադրիդի «Ռեալը» 6-րդ անգամ նվաճեց ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթը։ Իսպանական ակումբը 2-0 հաշվով հաղթեց Եվրոպայի լիգայի չեմպիոն իտալական «Ատալանտային»։
Հանդիպման հաշիվը 59'-ին բացեց Մադրիդի «Ռեալը»։ Բրազիլացի հարձակվող Վինիսիուսը գեղեցիկ անցում կատարեց ու գնդակը փոխանցեց Ֆեդե Վալվերդեին, ով էլ գնդակն ուղարկեց «Ատալանտայի» դատարկ դարպասը։
68-րդ րոպեին «Սպիտակները» հաշիվը դարձրին 2-0։ «Ռեալի» կազմում իր առաջին գոլը խփեց ակումբի նորեկ Կիլիան Մբապեն։ Ռոդրիգու, Վինիսիուս, Բելլինգհեմ․ բոլորը, դիպչելով գնդակին, կերտեցին Ֆրանսիայի ավագի առաջին գոլը։