Վանաձորում «ավտոմատով» քաղաքացին կրակոցներ է արձակել․ ո՞ւմ է պահանջել նա
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 15-ին ուշագրավ դեպք է տեղի ունեցել Վանաձորում։ Ժամը 20։30-ի սահմաններում Վանաձորի Գարեգին Նժդեհի փողոցում բնակիչներից մեկը լսել է, որ ինչ-որ մեկը բղավում է «Էդո-Էդո»։ Դուրս գալով շքամուտք՝ տեսել է մի երիտասարդի և նրան հայտնել, որ նման անունով մարդ շենքում չի բնակվում։
Ավելի ուշ տղամարդը քաղաքացուն ասել է, որ իր ձեռքին կա զենք, բայց պետք չէ վախենալ, երիտասարդը սիրահարված է իր դստերը և ցանկանում է մոտենալ նրան։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս խոսքերն ասելուց հետո տղամարդը կրակոցներ է արձակել և փախուստի դիմել։
Քաղաքացիներն ահազանգել են իրավապահներին և հայտնել դեպքի մասին։
Ավելի ուշ իրավապահները բացահայտել են, որ կրակոց արձակած անձը Դ․ Դ․-ն է, և նրանից մի փոքր հեռավորության վրա հայտնաբերել են կալաշնիկով ինքնաձիգ։
Դ․ Դ․-ն խոստովանել է, որ զենքը պատկանում է իրեն, իսկ փամփուշտները վերցրել է իր տանիքից, այնուհետև հավելել, որ տան տանիքում պահվող կալաշնիկով ինքնաձիգը, պահեստատուփը դրել է Վանաձոր քաղաքի հին հիվանդանոցի բակում։
Դ․Դ․-ն ձերբակալված է։
Քնար Մանուկյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live