«Նուբարաշեն» ՔԿՀ-ում անմարդկային պայմաններ են․ ահազանգում են իրավունքի մասնագետները
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում անմարդկային պայմաններ են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը։
Նրա խոսքով՝ թե՛ քննչական գործողությունների իրականացման սենյակները, թե՛ փաստաբանի հետ առանձին տեսակցության սենյակները, թե՛ կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներն անմխիթար վիճակում են․
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սարսափելի պայմաններ են։ Այնտեղ նույնիսկ փաստաբանի կամ քննչական գործողության համար պայմանները բավարար չեն, անմարդկային պայմաններ են, պատուհանները վնասված են, պատերը կիսաքանդ վիճակում են։ Անձի ընտանիքի անդամների հետ կարճատև և երկարատև տեսակցության պայմանների հետ կապված ևս սարսափելի իրավիճակ է տիրում։ Գիշերակացի հետ կապված խնդիրներ նույնպես առկա են։ Նաև սանիտարահիգիենիկ պայմաններն են շատ վատթար»։
Փորձագետը նշեց, որ ՔԿՀ-ում զբոսանքի համար հատկացված համապատասխան տարածք չկա։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը հավելեց, որ գարշահոտությունը, անմարդկային պայմանները և՛ առողջության տեսանկյունից, և՛ անձին ինքն իր աչքերում նվաստացած լինելու տեսանկյունից անթույլատրելի են․
«Ունեցել ենք դատական գործեր, որոնցից մեկով արդեն կալանքի ժամկետը կրելուց հետո դատարանը որոշեց, որ այդ անմարդկային պայմանները պատժի կրման ընթացքում խցում և տեսակցությունների սենյակներում գտնվող կենդանիները, ուտելիքից չկարողանալ օգտվելը հանգեցրել են ոչ նյութական վնասի հատուցման այն աստիճանին, որ պետությունը պետք է հատուցի կոնկրետ դեպքում 2 մլն դրամի չափով»։
«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը հավելեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվելը անմարդկային վերաբերումք ու խոշտանգում է թե՛ այնտեղ պահվող կալանքի տակ գտնվող մարդկանց, թե՛ դատապարտյալների նկատմամբ, թե՛ աշխատակիցների նկատմամբ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live