Կադաստրի կոմիտեն չի տրամադրում տեղեկություն, թե ինչ որոշման հիման վրա է փոխվել Կիրանցի քարտեզը (լուսանկարներ)
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կադաստրի կոմիտեն թարմացրել է Կիրանցի քարտեզը, որտեղ նշված չեն այն հողատարածքները, որոնք պատկանել են գյուղի բնակիչներին մինչև սահմանազատման գործընթացի մեկնարկը:
Tert.am-ը հարցում էր ուղարկել Կադաստրի կոմիտե՝ պարզելու, թե ի՞նչ որոշման հիման վրա է կատարվել փոփոխությունը և երբ: Ի պատասխան մեր հարցմանը՝ Կադաստրի կոմիտեից հայտնել են, որ տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել՝ հղում անելով «Տեղեկատվության մասին օրենքի» 8-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետին, ըստ որի տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք:
Նշենք, որ ըստ կարգի Կադաստրի կոմիտեում քարտեզի փոփոխություններ արվում են համայնքի որոշման հիման վրա՝ համապատասխան գրություն ուղակելուց հետո:
Կիրանցի քարտեզը հիմա։
Կիրանցի քարտեզը մեկ ամիս առաջ: