Հիմնանորոգվում է Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի կմ72+800 - կմ78+100 հատվածը։
5.3կմ ճանապարհն անցնում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանով։
Այս պահին շինարարը՝ «Վասպուրականի ՃՇՇ» ՍՊԸ-ն‚ կատարում է ասֆալտապատման աշխատանքներ։
Նախագծով նախատեսված է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Կառուցվում են կողային առուները‚ լրացվում են կողնակները‚ նորոգվում են արհեստական կառուցվածքները‚ անասնանցումները‚ կատարվում են նաև այլ աշխատանքներ։
Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը։
Շինարարության տեխնիկական հսկողությունը կատարում է «Արցախճան ինստիտուտ» ՓԲԸ-ն։