Կուրիլյան կղզիների մոտ 5,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեքշաբթի երեկոյան սեյսմոլոգները 5,4 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների հարավային խմբի մոտ (Սախալինի շրջան): Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալոկուրիլսկոյե գյուղից 54 կմ դեպի արևելք՝ 95 կմ խորության վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Սեյսմոլոգների տվյալներով՝ բնակիչները ցնցումներ են զգացել մինչև հինգ բալ ուժգնությամբ։ Այդպիսի ուժով ճոճվում են ջահերը, դղրդում են պատուհանները, ցնցվում է կահույքը, մարդիկ կարող են նույնիսկ քնի մեջ զգալ նման երկրաշարժ ու արթնանալ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live