Կոտայքում ՌԴ 22-ամյա քաղաքացու մարմինն են հայտնաբերել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում անհետացած հեծանվորդ, ՌԴ քաղաքացի, 22-ամյա Մարկ Լարինին մահացած են գտել։ Այս մասին Осторожно, новости-ին պատմել են երիտասարդի ընկերները։ Թե ինչն է դարձել նրա մահվան պատճառը, առայժմ հայտնի չէ։
Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ ջրամբարի հարևանությամբ՝ մոտ 500 մետր հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել են Մ. Լարինի դին և նրա վարած հեծանիվը:
Քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live