Օգոստոսի 21-ին՝ ժամը 22:57-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 57-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում Ford մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ղ․, ծնված 1993 թ.) բախվել է կայանած Sitrak մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Գ․ Պ․, ծնված 1987 թ.)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են Ford մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live