3 ոսկե, 2 բրոնզե մեդալ. Հայ շախմատիստների հաջողությունները պատանեկան ԵԱ-ում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայ շախմատիստները 3 ոսկե, 2 բրոնզե մեդալ են նվաճել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնություններում, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:
ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքս Սահակյանը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության չեմպիոն:
Սոնա Կրկյաշարյանը նվաճել է Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի առաջնության չեմպիոնի կոչումը:
Սոֆիա Բաղրամյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի առաջնության չեմպիոն, ինչպես նաև արագ շախմատի բրոնզե մեդալակիր:
Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների արագ շախմատի թիմային առաջնությունում Հայաստանի թիմը դարձել է բրոնզե մեդալակիր: Թիմի կազմում էին Դավիթ Մելքոնյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Վարդանյանը և Սլավա Կոնջորյանը: Թիմի ղեկավարն է ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Գասպարյանը: