Ինչ են խոսել Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հոդվածով, որտեղ պարզաբանում է հետընտրական մի քանի իրողություն, այդ թվում անդրադառնալով Արցախի խնդրին, որը ՀԱԿ-ը դարձրել էր իր քարոզչության առանցքը՝ հայտնի մոտեցումով:
Տեր-Պետրոսյանը, խոսելով զոհերի «իմաստավորված լինել-չլինելու» մասին, նշում է, որ Արցախի առաջին պատերազմի զոհերը իմաստավորված էին եւ նրանք արժանի են հայ ժողովրդի հավերժ երախտագիտությանը, քանի որ նրանք իրենց կյանքը տվել են Արցախի ժողովրդի ազատության եւ անվտանգության համար:
Իսկ ինչ վերաբերում է 1998 թվականից հետո ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ Հայաստանի սահմանամերձ գյուղերում հայկական կողմի տված զոհերին, ապա դրանք, նույնքան թանկ ու ցավալի, որքան Ղարաբաղյան պատերազմի զոհերը, այնուամենայնիվ որեւէ առումով արդարացված ու իմաստավորված չեն, որովհետեւ արդյունք են ստատուս-քվոյի պահպանման՝ Հայաստանի իշխանությունների որդեգրած անհեռանկար ու հանցավոր քաղաքականության», հայտարարում է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
շարունակությունը՝ կայքում