Արշակ Կարապետյանի կուսակցությունը պետական գրանցում ստացավ. «Փաստ»
Քաղաքականություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս տարվա ապրիլի 5-ին տեղի էր ունեցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը: Սակայն արդարադատության նախարարությունը հրաժարվել էր գրանցել կուսակցությունը՝ կանոնադրության մեջ մատնանշելով որոշակի թերություններ:
Այնուհետև կուսակցության ղեկավարությունը որոշեց նոր համագումար հրավիրել, որն էլ տեղի ունեցավ հունիսի 21-ին: Եվ ահա, երեկ հայտնի դարձավ, որ «Համահայկական ճակատ» կուսակցությունը վերջապես ստացել է պետական գրանցում:
«Փաստ» թերթի հետ զրույցում Արշակ Կարապետյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության աշխատանքից՝ նշելով, որ պետական ապարատի անգործության, բարձիթողիության և մեկ անձի կամքից կախյալության պայմաններում պետռեգիստրի գործակալությունը ցուցաբերել է ինքնուրույնություն և պրոֆեսիոնալիզմ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում