Ղրղզստանում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղրղզստանում Ռիխտերի սանդղակով 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Liter.kz-ը։
Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 2:32-ին, աղբյուրը գտնվում է Բատկեն քաղաքից 60 կմ հարավ-արևելք:
«Մարզի մի քանի գյուղերում սեյսմիկ ալիքներ են զգացվել։ Կան, Սարի-Թալաա, Կորգոն և Ջոու-Պայա բնակավայրերում երկրաշարժի ուժգնությունը հասել է մոտ 4 բալի։ Կըշտուտ, Թաբիլգի, Կաինդի և Ժանիրիկ գյուղերում ցնցումներ են զգացվել 3,5 մագնիտուդով։ Կարամիկում և Կարա-Թեյիթում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3 բալ»,- ասվում է ինստիտուտի հաղորդագրության մեջ։
Զոհերի և ավերածությունների մասին այս պահին տեղեկություններ չկան։ Փորձագետները շարունակում են գնահատել հետեւանքներն ու հնարավոր վնասները։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live