Հայերեն


«Ինչ վատ բան կարողացավ՝ իմ հանդեպ արեց»

Քաղաքականություն

Արարատի նախկին մարզպետ, 2010 թվականին սեփական դիմումի համաձայն պաշտոնից հեռացած Վարդգես Հովակիմյանին, ըստ Արտաշատում շրջանառվող լուրերի, իշխանությունները կրկին փորձում են վերադարձնել քաղաքականություն՝ այս անգամ ԱԺ պատգամավորի կարգավիճակով: Թեեւ նախկին մարզպետը հավաստիացնում է, որ խզել է կապերը քաղաքականության հետ եւ այլեւս ցանկություն չունի մտնել նույն գետը, սակայն նրա շրջապատում համառորեն պնդում են, թե նա ընդամենը «կապրիզ է անում», ու քաղաքականություն ետդարձի կամուրջները դեռեւս այրված չեն նրա համար: Նա, ըստ լուրերի, ընտրությունների ժամանակ ընդգրկվելու է «ռեյտինգային ցուցակում» եւ լավ «աշխատելու» դեպքում կարող է հայտնվել ապագա խորհրդարանում: Հովակիմյանը ՀՀԿ հնաբնակներից է՝ կուսակցությանն անդամակցում է 1996-ից, եւ նրա կուսակցական աշխատանքից, ասում են, ՀՀԿ վերնախավում դժգոհ չեն ու առաջարկել են ակտիվություն ցուցաբերել սպասվող ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ կուրացիա անելով Արարատի մարզում: Թեեւ այս ընթացքում Հովակիմյանը հասցրել է հայտնվել օրենքի հետ կապված աղմկահարույց սկանդալի մեջ, սակայն կարողացել է մաքրել իր անունը (նրան 2011-ին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 308-րդ՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, 314-րդ՝ պաշտոնեական կեղծիքը, 315-րդ՝ պաշտոնեական անփութությունը հոդվածներով: 2013 թ. փետրվարի 26-ին դատարանի որոշմամբ Հովակիմյանը հանցանքների կատարման մեջ ճանաչվել է անպարտ եւ արդարացվել՝ նրան մեղսագրվող արարքներում հանցակազմի բացակայության հիմքով)։ Այդ ամբողջ պատմության «ճարտարապետը», ըստ նախկին մարզպետի մերձավորների, եղել է Արարատի նախկին մարզպետ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որն անձնական լարված հարաբերություններ ուներ իր համերկրացու հետ, եւ վաղուցվանից նրանց ջրերը նույն առվով չէին հոսում: «Հրապարակը» մի քանի հարց է ուղղել նախկին մարզպետին, որն այժմ, ըստ տեղեկությունների, զբաղվում է անհատ ձեռներեցությամբ՝ Արտաշատում առեւտրի կետեր ունի:

- Ճի՞շտ է, որ Ձեր կուրացիայի տակ եք վերցրել Արարատի մարզն ու աշխատում եք նպաստել առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ական թեկնածուների ընտրվելուն:

- Ոչ, ես ընդամենը սովորական քաղաքացի եմ հանդես գալիս եւ որպես սովորական քաղաքացի էլ վերաբերվում եմ սպասվող ընտրություններին:

- Իսկ ի՞նչ կասեք ԱԺ ընտրություններում Ձեր՝ որպես «ռեյտինգային թեկնածու» առաջադրվելու մասին:

- Չէ, չէ, չկա նման բան, մտքովս չի էլ անցել:

- Այսինքն՝ ԱԺ մտնելու ցանկություն չունե՞ք:

- Չէ, ընդհանրապես:

- Այդ դեպքում ովքե՞ր են շրջանառության մեջ դնում այն տեղեկությունը, թե Դուք պատգամավոր եք դառնալու, եթե այս ընթացքում ակտիվ աշխատեք ՀՀԿ-ի օգտին:

- Չեմ կարող ասել, ինչ-որ կեղտոտ ձեռագիր կա այդտեղ, բայց ընդհանրապես իմ մտքով չի անցել ու չի էլ անցնում դառնալ պատգամավոր: Ես վաղուց եմ դուրս եկել քաղաքականությունից, արդեն քանի տարի է: Ոչ թե հոգնել եմ, այլ ուղղակի չեմ ուզում, ցանկությունը միջիցս հանել եմ: Թող ջահելները մտնեն քաղաքականություն, նրանց ճանապարհ տանք, թող սերնդափոխություն լինի, ես արդեն 61 տարեկան մարդ եմ: Թող ջահելները մեր երկրի կառուցման գործում ներդրում ունենան:

- Իսկ եթե Ձեզ վարչապետի կողմից, որի հետ մտերիմ հարաբերությունների մեջ եք, առաջարկ արվի վերադառնալ քաղաքականություն, կմերժե՞ք:

- Չէ, այդպիսի առաջարկ նախ չի լինի, երկրորդն էլ՝ ես իր հետ ժամանակին, երբ Արտաշատի քաղաքապետի ընտրություններ էին, եւ իմ ընկերոջ տղան (նկատի ունի Արտաշատի ներկայիս քաղաքապետ Արգամ Աբրահամյանը՝ խմբ.) թեկնածությունն առաջադրել էր, զրուցել ենք ընտրություններին մասնակցելու մասին: Ասել եմ, որ ես, պարոն վարչապետ, էս ամեն ինչից հեռու եմ, ինքն էլ, առանց որեւիցե մի բանի, ինձ լսել է, հասկացել է: Ես այն ժամանակ իմ մտերիմներին, բարեկամներին խնդրել եմ, համոզել եմ, առաջարկել եմ ընտրել Արգամ Աբրահամյանին, եւ իմ խնդրանքը չի մերժվել: Ես, որպես քաղաքացի, իմ ընտանիքի անդամների հետ ակուրատնի գնացել, ու կատարել ենք մեր քաղաքացիական պարտքը: Առաջիկայում էլ Արտաշատում պետք է տեղի ունենան ավագանու ընտրություններ, նույնիսկ այդ ընտրություններին ես չեմ ուզում մասնակցել, առավել եւս, որ ինչ-որ մեկի օգտին քարոզչություն անեմ:

- Իսկ գուցե Ձեր որդիների՞ն եք ուզում բերել քաղաքականություն: Երկու որդի ունեք:

- Ոչ, ոչ, ոչ… Չեմ ուզում:

- Իսկ Ալիկ Սարգսյանի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք այժմ:

- Չեմ ուզում ընդհա՜նրապես նրա անունը լսել: Ինքն ինչ վատ բան կարողացավ, իմ հանդեպ արեց: Բայց… արդարությունը, ճշմարտությունը հաղթեց:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված