«Եթե մարդ դատվեց՝ ողջ գյուղը ոտքի է կանգնելու»․ Փարպիում լարված է
Հասարակություն«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Փարպիի գյուղապետ Իշխան Առաքելյանը: ԿԸՀ-ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել Արագածոտնի մարզի Փարպի համայնքի թիվ 17/21 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները, իսկ Փարպիում կայացած քվեարկության գաղտնիությունը խախտելու փաստի առթիվ դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ:
– Պարոն Առաքելյան, Փարպի համայնքի թիվ 17/21 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվեցին, արդեն հարուցված է քրեական գործ: Սա Ձեզ չի՞ մտահոգում:
– Անվավեր ճանաչվեցին, քանի որ վատ մարդիկ շատ են, չարացել են մարդիկ, իրենց ցանկությունները չեն բռնում: Ես ամսի 9-ի առավոտյան եմ այս լուրն իմացել:
– Գյուղում կա՞ լարվածություն:
– Գյուղում լարվածությունը… չգիտեմ՝ ով է այդ կազմակերպիչը, կիմացվի: Գյուղը միանշանակ ոտքի է կանգնելու. եթե մարդ դատվեց, շատ բան է լինելու: Առայժմ ոչինչ չկա, թե հետագայում ինչ կլինի՝ չգիտեմ:
շարունակությունը՝ կայքում