Վոյցեխ Շչեսնին 34 տարեկանում ավարտեց կարիերան
ՍպորտԼեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին 34 տարեկանում ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան։ Այդ մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում։
Նրա վերջին ակումբը Թուրինի «Յուվենտուսն» էր, որի հետ անցկացրեց 7 մրցաշրջան, 252 հանդիպում, դարձավ Իտալիայի եռակի չեմպիոն, եռակի գավաթակիր, կրկնակի սուպերգավաթակիր։
Լոնդոնի «Արսենալի» հետ Վոյցեխ Շչեսնին դարձել է Անգլիայի կրկնակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։
Լեհաստանի հավաքականի հետ Վոյցեխ Շչեսնին չորս անգամ մասնակցել է Եվրոպայի առաջնության, երկու անգամ՝ աշխարհի առաջնության։