Հայերեն


Ցատկահարթակ Փոստանջյանի համար

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը մեղմ ասած տարօրինակ է: Հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական դերակատարների հրաժարվելը ընտրապայքարից բերեց նրան, որ Հանրապետական կուսակցության մրցակիցները մնացին Փոտանջյանի «Երկիր Ծիրանին» և Խորհրդարանական ընտրություններում շեմը հաղթահարած «Ելք» դաշինքը: Ինչպես հայտնի դարձավ մամուլի մի շարք հրապարակումներից, «Ելքը» համագործակցության առաջարկներ էր ներկայացրել Զարուհի Փոստանջյանին, որոնք սակայն մերժվել էին:
Ավելի ուշ Փոստանջյանը մամլո ասուլիսներից մեկում նշել էր, թե դեմ է արհեստածին դաշինքներին, այսինքն, ըստ էության, «Ելք» դաշինքին անուղղակիորեն համարելով արհեստածին: Ըստ էության այս տեսանկյունից այնպես չէ, որ Զարուհի Փստանջյանը մեծ հայտնագործություն է արել, քանի որ ընտրությունների նախաշեմին ձևավորվող գրեթե բոլոր կուսակցական դաշինքներն, ըստ էության, պահի խնդիր են լուծում և հիմնականում արհեստածին են, ինչպես բնորոշում է Փոստանջյանը: Ընդ որում պետք է շեշտել նաև, որ այստեղ որևէ դատապարտելի բան չկա, մանավանդ այն դեպքում, եթե այդ դաշինքները կայուն են մնում և չեն պառակտվում: Սակայն որպես կանոն, մենք հաճախ ենք ականատես եղել, թե ինչպես են կարճ ժամանակահատվածում փլուզվել տարատեսակ ընդդիմադիր դաշինքները:
Սակայն վերադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, պետք է նշենք, որ Փոստանջյանի նորաստեղծ կուսակցության համար Երևանի ավագանու ընտրությունները բավական հաջող ցատկահարթակ կարող են դառնալ, մյուս կողմից սակայն, Զարուհի Փոստանջյանը հայաստանյան քաղաքական դաշտի ամենահակասական, իսկ հաճախ էլ իռացիոնալ գործիչներից մեկն է, և այս տեսանկյունից դժվար է ասել, թե ինչպիսի արդյունքներ կարող է գրանցել «Երկիր Ծիրանի» «հյութեղ» անվանումով կուսակցությունը:
Ինչ վերաբերում է «Ելքին», ապա այստեղ պետք է նշել, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հանրապետական կուսակցության միակ ռեալ մրցակիցը կարող էր լինել «Ծառուկյան» դաշինքը, սակայն վերջինիս ընտրություններին չմասնակցելու պարագայում «Ելքը» լավ հնարավորություն է ստանում Երևանի ավագանիում պատկառելի ներկայացվածություն ունենալու համար:
Թե ինչպես կօգտագործվի այդ հնարավորությունը, դժվար է ասել, քանի որ այնուամենայնիվ տեղական ընտրություններում` այդ թվում նաև Երևանի պարագայում, գործում են փոքր–ինչ այլ կանոններ և սկզբունքներ քան համապետական ընտրությունների ժամանակ: Բացի այս, հետընտրական շրջանը բնականաբար իր ազդեցությունն է ունենում ընդհանուր գործընթացների վրա, քանի որ ակնհայտորեն հոգնածության նշաններ են ցույց տալիս և՛ քաղաքական ուժերն ու գործիչները, և՛ հասարակությունն ընդհանրապես:


Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել Կարապետյան
Ամենադիտված