Հայերեն

Բոլորին «հերոսացնելու» ճանապարհը. իսկ շնչելու հարկը ե՞րբ են մտցնելու. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի «հանճարեղ ու անմոռանալի» կառավարման ներքո Հայաստանում դեռևս ապրողներիս կյանքը, առհասարակ՝ հայաստանյան իրականությունը ավելի ու ավելի է ընկղմվում «հեքիաթի» մեջ: Հարկավ, հեքիաթայի՜ն իրականության մեջ ենք ապրում: Կհիշեք, կարծում ենք, Ռոդարիի՝ Չիպոլինոյի մասին հեքիաթի հատկապես այն դրվագը, երբ շարունակաբար նորանոր հարկեր ու տուրքեր են սահմանվում, իսկ «ժողովրդի» վրա գոռում են. «Հենց օդի հարկը բարձրացրեցինք, սկսեցիք քիչ շնչել...»:

Հիմա՝ մերն է: Ավելի ճիշտ՝ փաշինյանական իշխանությանը:

Գիտեք, իհարկե, որ այդ իշխանության պետեկամուտային խորքերում մշակվել է մի օրինագիծ, որը գործարար աշխարհի ու տնտեսագետների կողմից բնորոշվել է արդեն որպես «հարկային տեռորի» նախագիծ: Խոսքն այն մասին է, որ եթե մինչ այս գործարարը, հարկային խախտում թույլ տալու դեպքում կարող էր վճարել հայտնաբերված խախտմամբ պահանջվող գումարը ու շարունակել իր գործունեությունը, ապա հիմա առաջարկվում է նման գործարարներին կալանավորել (երևի պիտի գոհ լինեն, որ չի առաջարկվում քառատել, տեղում սպանել և ունեցվածքը փոխանցել իշխանամերձների հիմնադրամներին և այդպես շարունակ):

Մինչ դրա վերաբերյալ մեր դիտարկումներին անցնելը, հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 1-ից էլ տաքսիները «ՀԴՄ-աֆիկացնելու» կարգ է սահմանվել: Տաքսիները պիտի էլեկտրոնային ՀԴՄ-ներ տրամադրեն: Պատկան կառույցը հայտարարություն էր տարածել այդ առնչությամբ, որի լեյտմոտիվն այն էր, թե՝ մի՛ վախեցեք, տաքսի վարողնե՛ր, ձեզ շատ չենք ցավացնելու, թեթևակի ենք ցավացնելու, ՀԴՄ-ն թղթով չի լինելու, այլ էլեկտրոնային, ովքեր արդեն ինչ-ինչ հարթակներում են, նրանց փոխարեն իրենց վարձած ընկերություններն են դա անելու, իսկ, այ, լրիվ անհատական կարգով տաքսի վարողները պիտի ընթացակարգեր անցնեն, գրանցվեն և այլն:

Ու ոչ մի խոսք այն մասին, որ այդ լրացուցիչ հարկահավաքությունն անխուսափելիորեն կանդրադառնա տաքսի ծառայությունների ուղեվարձի (ճանապարհավարձի) վրա, որն առանց այդ էլ արդեն «ներքին կարգով» թանկացել է: Ի լրումն, պարզ է, չէ՞, որ տաքսի ծառայություններ մատուցողներն էլ ուղևորների գրպաններին են հարվածելու: Եթե հաշվի առնենք հասարակական տրանսպորտի ուղեվարձի կտրուկ թանկացման իշխանական ցանկություն-երազանքները, ապա պատկերն ավելի տխրամած կդառնա:

Հանրագումարում, Փաշինյանն ու նրա իշխանությունը որոշել են նաև այդ ուղղությամբ ներխուժել Հայաստանի բնակիչներիս սմքած գրպանները:

Սա, եթե չհաշվենք շարունակաբար ավելացվող նորանոր հարկերը, զանազան-զարմանազան տուգանքները, տույժերը, «աղի տուգանքը», ցելոֆանե տոպրակի «հարկը» ու փաշինյանական իշխանության ներդրած այլևայլ անհեթեթ ու գրպանակտրիչ նորամուծությունները:

Տնտեսագետները, կարծում ենք, էլի ու էլի կխոսեն այս ամենի մասին, բայց նշված մոտեցումները թույլ են տալիս նաև որոշակի այլ դիտարկումներ անել:

Այդ շարքում առաջինն այն է, որ գործարարներին ամեն գնով բանտարկելու մասին նախագծի առանցքային նկատակը քաղաքական է: Փաշինյանն ու նրա թիմը պատրաստվում են ընտրությունների, իսկ իրենց դեպքում տեղին է ասել՝ արհեստական վերարտադրության, ուստի ցանկանում են նման նախագծերով կա՛մ ոչնչացնել գործարար միջավայրը, նաև՝ տեղ ազատելով մեզ թշնամի երկրներից կապիտալա-գործարարական էքսպանսիայի համար, կա՛մ գործարարներին համատարած մտցնել հարկային տեռորի մամլիչի տակ, շարունակաբար «կթել», մինչև այլևս «քերելու» բան չլինի: Ավելին, գործարարներին մտցնելով համատարած մամլիչի տակ՝ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն ձգտում են այնպես անել, որ որևէ գործարար հանկարծ մտքով չանցկացնի որևէ կերպ աջակցել հակաիշխանական որևէ ուժի, հակառակ դեպքում կլինի բիզնեսի ոչնչացում, ունեցվածքի խլում, գործարարի ազատազրկում և այլն, և այլն:

Մեկ այլ դիտարկում: Այն, որ Փաշինյանի կառավարությունը հասել է տաքսիստներին, հուշում է, որ բյուջեի գործերը շատ վատ են: Այնքան վատ, որ իշխանությունը փորձում է ամեն մեկից ու ամեն ինչից ինչ-որ բան «քերել», «քերթել», պոկել: Բայց, դատելով փորձագետների վերլուծություններից, դա էլ չի օգնում, և պետական բյուջեում «շողշողում» է մի ահռելի սև խոռոչ, հիմա՝ մոտ 120 միլիարդանոց, իսկ տարեվերջին սպասվում է, այդպես, մի 250-300 միլիարդանոց անդունդ...

Բայց կառավարությունը ոչ թե սեկվեստրի է գնում, ոչ թե իրենց պարգևավճարներն են կրճատում (ի դեպ, ինչի՞ համար են նրանց անընդհատ պարգևավճարում, կարո՞ղ եք ասել, այդ ո՞ր արժանիքի կամ արդյունքի համար), ոչ թե փիարվելու նախագծերն են չեղարկում (ամեն տեսակ ֆեստիվառներ, հեծանվաքշոցիներ, չեղած համերգի համար վճարումներ և այլն), այլ ամեն առիթով օրինականացված «ջեբկիրության» են դիմում, այն է՝ մտնում են հարկատուների գրպանը: «Հերոսացնում» են, էլի:

Ոչ պակաս հատկանշական է, թե այդ ո՛ր իշխանությունը, ո՛ր գործիչն է անում այդ ամենը կամ կանգնած այդ ամենի ետևում: Դա, այո, Նիկոլ Փաշինյանն է: Այն Նիկոլ Փաշինյանը, որ ընդդիմադիր աշխատելու շրջանում ուղղակի գլուխ էր տանում թալանի, յուրացումների, «խեղճ ժողովրդի», «հարկերի բարձրացման անթույլատրելիության» մասին բոցաշունչ ելույթներով ու հրապարակումներով:

Այն նույն Նիկոլ Փաշինյանը, որ հայտարարում էր, թե «ժողովուրդը (քաղաքացին) տուգանքի մատերիալ չի», բայց իր կառավարությունը մարդկանց տուգանելու առումով ուղղակի աներևակայելի ռեկորդներ է «խփել»: Արդեն ավելի քան 6 տարի է՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա խմբակն իշխանության են: Իրենք լեն ու բոլ, առոք-փառոք, չաղ ու բախտավոր կենցաղավարման և ապրելակերպի մեջ են:

Արդեն 4 տարի և ավելի է, ինչ այս իշխանությունը Հայաստանն ու Արցախը մատնում է տարածքային ահռելի, մարդկային՝ անվերականգնելի կորուստների: Անընդհատ զոհեր, ավերածություններ, աղետներ, կորուստներ, համաճարակներ, վարակներ...

Իսկ ի՞նչ են արել, ստեղծել, պրոբլեմներից ու սպառնալիքներից բացի: Ոչի՛նչ:

Միայն հարկե՛ր, տուգանքնե՛ր, գեստապոյական բռնություննե՛ր, քաղաքական հետապնդումնե՛ր, նորանոր հարկե՛ր, եղածների ավելացումնե՛ր, աղքատության խորացո՛ւմ, թանկացումնե՛ր, անվտանգային խայտառակ սպառնալիքնե՛ր...

Ու դրա համար մենք հարկե՞ր ենք մուծում: Դրա համար կերակրում ու մի բան էլ պարգևավճարո՞ւմ ենք նման իշխանությանը: Որ՝ ի՞նչ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանը
Ամենադիտված