Բալահովիտում բախվել են «ՎԱԶ 2109»-ն ու «KrAZ»-ը. կա 1 զոհ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 29-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Երևան-Աբովյան ավտաճանապարհի Բալահովիտ բնակավայրի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Բալահովիտի գյուղապետարանի մոտ, բախվել են «ՎԱԶ 2109» և «KrAZ» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «ՎԱԶ 2109»-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Փրկարարները վարորդին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, սակայն րոպեներ անց վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «KrAZ»-ի վարորդի և «ՎԱԶ 2109»-ի մահացած վարորդի ինքնությունը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live