Հայերեն


Առանձնակի դաժանnւթյամբ uպանություն. օրեր առաջ նշանված 32-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մաhացել է

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ օգստոսի 30-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Վեդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարադու դի:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ 32-ամյա Մնացական Հարությունյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով: 

Ըստ բժշկական կենտրոնի հայտարարության՝ մահացածին տեղափոխել են «կենսաբանական մահ, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր, պարանոցի կտրած վերք» ախտորոշմամբ:  

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նա տեղափոխվել է Այգավան գյուղի Մակուի փողոցի թիվ 15 տան մոտից, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր, կայանված ավտոմեքենա, որի վրա նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր և մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է դանակ, որը, ըստ կասկածների, հնարավոր է հանցագործության գործիքը լինի:  

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործուղություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, սպանություն կատարածի ինքնությունը ճշտելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:  

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Ցավ ու զարմանք ենք ապրում, թե ոնց են նման դաժան վերաբերմունք ցուցաբերել Մնացականի նկատմամբ, ում կողմից երբեք վատ բան չենք նկատել, գյուղի հարգված ու սիրված բնակիչներից էր: Հարգանք էր վայելում շրջապատում, ինքն էլ միշտ փոխադարձ հարգանք էր ցուցաբերում բոլորի նկատմաբ: Օրեր առաջ էլ նշանվել էր»:

Քննիչի հանձնարարականով՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ավտոմեքենան էլ, որով մահացածին տեղափոխել են հիվանդանոց, քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  

Ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել են արնանման հետքեր:  

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Սամվել Կարապետյանն էլ, Քոչարյանն էլ, Ծառուկյանն էլ անցնելու են, լավ ա լինելու, իրար հետ կհաղթենքՈւժեղ Հայաստան համար 3․ Արմեն Մանվելյան Երգ, որը մտավ պատմության մեջ և ճակատագրական դարձավ. ինչպես Մերիլին Մոնրոն կատարեց «Happy Birthday» երգը Քենեդիի համար Շուշիի ազատագրման օրը պետք է դառնա նոր սկիզբ՝ այս աղետաբեր խմբին հեռացնելու․ ՍողոմոնյանԵս երբեք չեմ ընկճվում. մեզ օդի ու ջրի նման փոփոխություն է պետք՝ ուժեղ կամքով առաջնորդ. Աննա ՄայիլյանՆիկոլ Փաշինյան, վախկոտը դու ես, էդ ո՞ւմ ես դու վախեցնում, քեզնից վախեցող չկա. Արեգա ՀովսեփյանՄուրճն այս իշխանության խորհրդանիշն է, իսկ բահը՝ մեր, ժողովու՛րդ, բահը կառուցելու մասին է. ԿարապետյանՄի մարդու ներվայնացնելու ադաթը անենք, նկարվե՞նք. Նարեկ Կարապետյանը՝ հավաքի մասնակիցներինՄարդիկ մտածում էին, որ ես վերադառնալու եմ, և ամեն ինչ անում էին, որ նույնիսկ մտքովս չանցնի վերադարձը․ Ռոբերտ ՔոչարյանԵթե խուժանություն չլինի ՔՊ-ի կողմից, չեմ կասկածում՝ Սամվել Կարապետյանն է հաղթելուԿոտայքում «Mercedes»-ը բախվել է քարին ու հողաթմբին Վաղվա օրվա նկատմամբ վստահությունը մեզ տալիս է Սամվել Կարապետյանը. Ալիկ ԱլեքսանյանՔՊ-ն վախեցած է, քանի որ մարդիկ խելքի են գալիս, գիտեմ՝ Սամվել Կարապետյանը կլինի վարչապետՍիսիանի ձայնագրությունները մարտ-ապրիլի են. ինչի՞ են հիմա հրապարակում. Արամ ՎարդևանյանԷվա Խաչատրյանը կիսվել է ծովափնյա լուսանկարներով Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները Գյումրիում բացվել է Հիշատակի ծառուղիՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին հրապարակային ելույթը«Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել Վալվերդեի և Չուամենիի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալՊաշտոնաթողությունից հետո նախագահը եվրոպական շրջագայություններում անվտանգության աշխատակից չի ունեցել Մահվան ելքով վրաերթ Աշտարակ քաղաքումՊաշտոնաթողությունից հետո նախագահը եվրոպական շրջագայություններում անվտանգության աշխատակից չի ունեցել Ոչ ոք չի՛ խլելու փոփոխության մեր հույսը․ տարածի՛ր Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի պաշտոնական նախընտրական տեսահոլովակը․ քվեարկի՛ր 3-ի օգտինՌուսաստանի հանդեպ պետք է վարել ճկուն քաղաքականություն, ինչը ՔՊ խմբակին հասու չէ․ Հրայր ԿամենդատյանՀՀ իշխանությունը կրկին հիշել է Հռոմի ստատուտըՅունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր Ինչպիսի երկրում ենք ուզում ապրել՝ դաժա՞ն, թե՞ ուժեղ․ Մենուա ՍողոմոնյանՀայ-ռուսական հարաբերությունները հետևողականորեն փոշիացվում ենՓոփոխության համար համար 3․ Ալիկ Ալեքսանյան10 միլիոն արևային վահանակ Սահարայում. Էներգետիկ հեղափոխություն, թե՞…Փաշինյանին ձայն տվողները պետք է գիտակցեն՝ ինչի՛ օգտին են քվեարկում և ինչ կստանան․ Ավետիք Չալաբյան«Համահայկական ճակատ» կուսակցության մամուլի պատասխանատուի հայտարարությունը ԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցով Մենք վերադառնալու ենք Հայոց բերդաքաղաք Շուշի․ Արշակ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում «Ապրելու երկիր» կուսակցությունից ընդգրկված են Սյուզաննա Ավետիսյանը և Դավիթ ՄանուկյանըՄի դրամի ուժը՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին Ամենից վատ բանը «բարդակ» ընկալող առաջնորդն է․ Ռոբերտ ՔոչարյանՎարորդները ազդանշաններով աջակցում են «ՈւԺեղ Հայաստանին»Որքան հայրենիքն ու պետությունը մոտ են, այդքան ավելի լավ քաղաքացու համար. Ռոբերտ Քոչարյան Ոչ ոք չի՛ խլելու փոփոխության մեր հույսը. Քվեարկի՛ր 3-ի օգտինՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Աղվերանում հանդիպում է երիտասարդների հետԱդրբեջանը թելադրում է իշխանություններին, թե ՀՀ–ում` ինչ կարելի է կառուցել, ինչ՝ ոչ. ԼՀԿ–ն սկսեց քարոզարշավը«Շառլատանին փոխարինելու է գալիս ազգային բարերարը»․ Էդգար ՂազարյանՄեզ խաբում են. Ադրբեջանը չի ճանաչել ՀՀն կոնկրետ քառակուսի կիլոմետրով եւ քարտեզով. Մարուքյան Մենկարկում է «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Երասխից․ Էդմոն Մարուքյան Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ«Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ «Ուժեղ Հայաստանը» կամփոփի քարոզարշավի առաջին օրը«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Եռատոնի առթիվ. Արշակ ԿարապետյանՓոփոխությունները գալիս են. Ուժեղ Հայաստան (տեսանյութ)Այս օրը պետք է դառնա նոր սկզբի և նոր պատասխանատվության խորհրդանիշ․ Նաիրի Սարգսյան
Ամենադիտված