Նախագահը Տավուշի ու Լոռու մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահներ է նշանակել
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց՝ Տավուշի ու Լոռու մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահներ են նշանակվել:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի օգոստոսի 26-ի ԲԴԽ-81-Ո-158 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Մուշեղ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում:
««Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի օգոստոսի 26-ի ԲԴԽ-81-Ո-159 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Մակար ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ նշանակել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- նշված է հրամանագրի տեքստում:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live