Հայերեն


Ներողություն, իսկ ո՞վ է այս ամենի մեղավորը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում «հանկարծ» որոշեց սիրազեղուն վերաբերմունք ցուցաբերել առ... Ռուսաստան: Հասկանում ենք, որ անհավատալի կարող է թվալ, ուստի Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը կմեջբերենք. «Ես ճիշտ չեմ համարում մեր գործընկեր Ռուսաստանի մասին վատ բառապաշարով խոսելը։ Ես շփվում եմ Վլադիմիր Պուտինի հետ, և մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է։ Ես չեմ ընդունում այն բառապաշարը, որը կա Ռուսաստանի նկատմամբ։ Այո, կան խնդիրներ, դրանք պետք է քննարկվեն, բայց մենք չենք կարող նման ձևով խոսել որևէ երկրի, մանավանդ Ռուսաստանի նման երկրի նկատմամբ, որի հետ բարեկամության ու համագործակցության խորը ավանդույթներ ունենք։ Դա պետական մտածելակերպ չէ»:

Իհարկե, սկզբունքորեն սխալ բան չի ասվել, լրիվ ընդհակառակը, սա այն բացառիկագույն դեպքերից է, երբ հնարավոր չէ նրա հետ չհամաձայնել: Բայց... մեկ վայրկյան: Ներողություն, իսկ ո՞վ բերեց-հասցրեց հայ-ռուսական հարաբերությունները ներկայիս վատագույն վիճակին, ո՞վ հասցրեց այն բանին, որ հիմա նման բաներ ասելու անհրաժեշտություն է զգացվում: Ո՞վ է այս վիճակի մեղավորը: Եվ ո՞ւմ է դիմում Նիկոլ Փաշինյանը: Տարիներ շարունակ, երբ բանիմաց ու լրջմիտ մարդիկ զգուշացնում էին Նիկոլ Փաշինյանին ու նրա քպականներին և քպամերձ շրջանակներին (որոնցից շատերն են, ի դեպ, աչքի ընկել հակառուսական ակտիվ դրսևորումներով), որ չի կարելի թշնամական տոն վերցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում, որ չի կարելի Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել, որ չի կարելի այլոց հետ հարաբերություններ կառուցել ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների հաշվին, անմիջապես հետևում էր փաշինյանական քարոզիչների ագրեսիվ ռեակցիան՝ է՛լ «ռուսուլման», է՛լ ռուսաֆիլ, էլ ռուսամոլ, էլ... եսիմ ինչ:

Ավելին, Փաշինյանի քարոզիչները, ՔՊ-ին շաղկապված ու հենց քպական գործիչներն իբր իրենց ներքաղաքական հակառակորդներին վարկաբեկելու նպատակով պիտակում էին «Ռուսաստանի ագենտ», «Կրեմլի շպիոն» արտահայտություններով: Էլ ավելին՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի ու ռուսների հանդեպ թշնամանք ու ատելություն էր տարածում՝ բառացիորեն մինչև վերջերս անպատասխանատու հայտարարություններ անելով, թե Ռուսաստանը թշնամաբար է դիրքավորված Հայաստանի ու հայության հանդեպ, Ռուսաստանն է Ադրբեջանին հրահրել, որ հարձակվի Հայաստանի վրա, Ռուսաստանը թշնամու կողմից է և այդպես շարունակ:

Շատ չմանրամասնենք, այդ ամենը ամենօրյա ռեժիմով է եղել, բոլորիս աչքի առջև: Ու հիմա Նիկոլ Փաշինյանը ելնում ու նման բանե՞ր է ասում: Ո՞ւմ է ասում, էլի: Ինքը՝ իրե՞ն: Թե՞ ինչ-որ բան է փոխվել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա Հովսեփյան Մի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք Չալաբյան«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ
Ամենադիտված