Լարված իրավիճակ՝ Երևանում. ժամանել են մեծ թվով ոստիկաններ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։
Սարալանջի ճանապարհից դեպի Գլինկայի փողոց տանող հատվածում, ինչպես ժողովուրդն է ասում, «շունը տիրոջը չէր ճանաչում»։
Ժամանել էին մեծ թվով ոստիկաններ, իսկ թե ինչն էր պատճառը, որոշ մանրամասներ հայտնի դարձան Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանից, ով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էր. «Մայրաքաղաքում հանցավոր խումբ է գործում, որը տիրանում է երևանցիների հողերին։ Վառ օրինակը Սարալանջից եկող Գլինկայի փողոցին միացող հատվածն է, որտեղ, ըստ Երևան քաղաքի նախորդ գլխավոր հատակագծի, ճանապարհ ու այգի պետք է լիներ։ Բայց փոխարենը շինություններ ու տաղավարներ են կառուցվում»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live