Ինչ վիճակում է Տարոն Մարգարյանը, որ Սերժ Սարգսյանը շտապում է օգնության
Հասարակություն1in.am / Սերժ Սարգսյանը մամուլի խոսնակի միջոցով անդրադարձել է Դավիթաշեն համայնքում ծառահատման դեպքին՝ «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան: Խոսնակը հաղորդել է, որ Սերժ Սարգսյանը կարծում է՝ համապատասխան մարմինները կգործեն իրենց պարտականությունների համաձայն և պատշաճ վերաբերմունք կցուցաբերեն կատարվածի հանդեպ, ըստ օրենքի:
Դավիթաշենում ծառահատման դեպքը իսկապես սահմռկեցուցիչ է: Իհարկե, մեր օրերում լինում են մարդկային ողբերգություններ, որոնց ֆոնին որևէ ծառ կամ քար չի երևա, սակայն, այդուհանդերձ, տեղի ունեցածն իսկապես զազրելի է, հատկապես այն դեպքում, երբ Երևանում առկա է կանաչապատման լուրջ անհրաժեշտություն:
Սակայն, այս ամենով հանդերձ, երբ քաղաքի մի որևէ հատվածում ծառահատման դեպքին անդրադառնում է հանրապետության նախագահը, երբ դեպքը հասցվում է, այսպես ասած, նախագահական արձագանքի մակարդակի, ապա այդտեղ, մեղմ ասած, ստեղծվում է տարօրինակ պատկեր՝ Սերժ Սարգսյանը այլ անելիք չունի՞, որ առաջացել է ծառահատման դեպքին անդրադառնալու անհրաժեշտություն: Թե՞ դեպքին խառնված են մարդիկ, որոնք, այսպես ասած, բարձր կալիբրի են, և այստեղ Սերժ Սարգսյանի խոսքը միտված է հենց այս կալիբրի հարցը հանգուցալուծելու: Թե՞ Սարգսյանի անդրադարձը ընդամենը Տարոն Մարգարյանի նախընտրական քարոզչության բաղադրիչ է:
շարունակությունը՝ կայքում