Ի՞նչ ճակատագիր կունենա համընդհանուր հայտարարագրման համակարգը. «Փաստ»
Քաղաքականություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է երեք փուլով Հայաստանում ներդնել ՀՀ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Արդեն 2025 թ.-ից սկսած ՀՀ չափահաս բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ կենսաթոշակ ստացող և աշխատանք չունեցող անձինք, պարտավորված կլինեն լրացնել նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարագիր:
Այս ընթացքում տարբեր մասնագետներ զգուշացնում էին, որ մեր երկիրը, առավել ևս մեր հանրության զգալի մասը դեռ պատրաստ չէ անցնել համընդհանուր հայտարարագրման: Արդեն այս տարի պարզ դարձավ, որ նրանք իրավացի էին, և հուլիսի 22-ի դրությամբ, երբ լրանում էր վերջնաժամկետը, հայտարարատու անձանց մոտ կեսը չէր ներկայացրել հայտարարագիրը:
«Փաստ» թերթը տեղեկություններ ունի, որ իշխանության մեջ կան որոշակի շրջանակներ, որոնք հակված են համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը հետաձգել առնվազն 2-3 տարով, այդ ընթացքում կարգավորել բոլոր տեխնիկական խնդիրները, այդ թվում՝ բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը: Մեր աղբյուրը փոխանցում է, որ նման առաջարկ արվել է Նիկոլ Փաշինյանին, բայց վերջնական որոշում դեռևս չկա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում