Հայերեն

Հայաստանյան բուքմեյքերներին դժվարին ժամանակներ են սպասում․ փոփոխություններ ոլորտում

Տնտեսություն

168-ը գրում է․

Այսօր ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի ընդունմամբ՝ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները հավասարապես կտարածվեն նաև ինտերնետ շահումով խաղերի վրա: Այսինքն՝ մեկ միասնական մոտեցում կցուցաբերվի շահույթ հետապնդող շահումով խաղերի կազմակերպման գործունեության և վերահսկողության նկատմամբ:

Իսկ ինչ իրավիճակ է այս պահին։ Ինչպես նշվում է օրինագծի հիմնավորման մեջ, մինչև վերը նշված օրենքի ընդունումը «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը» համարվում էր պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որը հնարավորություն չէր տալիս իրականացնել տեղերում ստուգումներ, ինչպես «Շահումով խաղերի և խաղատների մասին» այնպես էլ «ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխանության մասով: Օրինագծի ընդունմամբ՝ այս խնդիրը լուծվում է։

Հիմնավորումների մեջ իրավական բնույթի «խուճուճ» ձևակերպումներ կան, սակայն դրանցով ձեզ չենք ծանրաբեռնի։ Պարզապես կարճ ասենք՝ այսուհետ պետության համար խաղատունը, վիճակախաղն ու ինտերնետ շահումով խաղերը գտնվելու են նույն հարթության վրա, և դրանց նկատմամբ գործելու է նույնատիպ վերահսկողություն։

Ինտերնետ շահումով խաղերի թվին են պատկանում առաջին հերթին բուքմեյքերական ընկերությունները, որոնք ինտերնետի միջոցով առաջարկում են նաև այլ շահումով խաղեր (պոկեր, բլոտ և այլն)։ Այս ուկայում գործող ընկերությունների համար խաղի կանոնները փոխվում են՝ խստացվում են։

Իսկ ինտերնետ շահումով խաղերի հայաստանյան շուկան այսօր բավականին հետաքրքիր տեսք ունի։

Հայաստանյան խոշոր բուքմեյքերական ընկերությունները փաստացիորեն իրենց բիզնեսը տրոհել են 2 մասի՝ 2 առանձին ընկերությունների։ Մեկը գրանցված է որպես վիճակախաղ և կարգավորվում է «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքով, մյուսը՝ որպես ինտերնետ շահումով խաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերություն։

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության համաձայն՝ 2016 թվականի հունիսի 30-ի դրությամբ գրանցված են վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ունեցող 4 ընկերություն՝ Եվրոֆուտբոլ, Ինտեր լոտո, Վիվառո Բեթինգ և Գուդվին-Բետ։

Բացի այս նշվածներից՝ ևս չորս ընկերություններ գրանցված են որպես ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներ. Այգեյմս, Տոտո Գեյմինգ, Վիվառո Գեյմ և Գուդվին Կազինո։

Իրավաբանորեն սրանք տարբեր ընկերություններ են, սակայն իրականում փոխկապակցված են միմյանց հետ՝ հետևյալ կերպով.

Եվրոֆուտբոլ – Այգեյմս,

Ինտեր լոտո – Տոտո Գեյմինգ,

Վիվառո Բեթինգ – Վիվառո Գեյմ,

Գուդվին Բեն – Գուդվին Կազինո:

Ներքին խոհանոցին ծանոթ չենք, սակայն դատելով այս տեղեկատվությունից՝ կարելի է ենթադրել, որ գործում է հետևյալ սխեման. եթե խաղադրույքը կատարվում է բուքմեյքերական ընկերության գրասենյակում, դա երևում է առաջին ընկերության փաստաթղթերում (որպես վիճակախաղ), իսկ ինտերնետային խաղադրույքները գրանցվում են արդեն երկրորդ ընկերության միջոցով։ Այսինքն՝ փաստացի, նույն ընկերության նույն գործունեությունից ստացված եկամուտը բաժանվում է երկու տեղով, ինչն, իհարկե, բարդացնում է վերահսկողությունը։

Թեպետ կոնկրետ հաշվարկներ կամ վերլուծություններ չկան, սակայն կարելի է ենթադրել, որ խաղադրույքների հիմնական մասը կատարվում է ինտերնետով։ Իսկ այդ մասով, ինչպես արդեն նշվեց, վերահսկողությունը թույլ է։

Կարող ենք ենթադրել, որ օրինագծի ընդունման արդյունքում նշված 8 ընկերությունների թիվը կկրճատվի, քանի որ արդեն անիմաստ է դառնում ինտերնետով և ոչ ինտերնետով կազմակերպվող խաղերի համար պահել երկու առանձին ընկերություն։

Ի դեպ, այս օրինագծի հետ կապված մեկ այլ՝ չափազանց հետաքրքիր հանգամանք էլ կա։ Պարզվում է՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը դեմ է արտահայտվել փոփոխությանը։ Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ նախագծերի փաթեթի ընդունումը բացասական ազդեցություն կունենա ՀՀ ռեզիդենտ, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման ծառայություն մատուցող ընկերությունների վրա, քանի որ վերջիններս հայտնվելու են ոչ հավասար մրցակցային դաշտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող օտարերկրյա ինտերնետ շահումով խաղերի կազմակերպությունների նկատմամբ:

Էկոնոմիկայի նախարարության տեսակետը տրամաբանական է. ՀՀ բուքմեյքերական ընկերությունները այսօր ինտերնետ միջավայրում մրցակցում են ոչ միայն մեկը մյուսի, այլ արտասահմանյան խոշոր բուքմեյքերների հետ՝ William Hill, Bet365, Fonbet և այլն։

Էկոնոմիկայի նախարարությունը համոզված է, որ սահմանված պահանջների պայմաններում, ՀՀ ռեզիդենտ, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման ծառայություն մատուցող ընկերությունները դաշտը ստիպված զիջելու են օտարերկրյա ծառայություններին, որն իր բացասական ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության և ՀՀ պետական բյուջեի վրա, քանի որ բացակայում են առանց համապատասխան լիցենզավորման օտարերկրյա ինտերնետ շահումով խաղերի ինտերնետային կայքի արգելափակման գործուն մեխանիզմները, ինչի մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր 2015 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 01/9601-15 գրությամբ:

Նախարությունը նաև մեկ այլ՝ տեխնիկական բնույթի առարկություն է ներկայացրել. «Նախագծերի փաթեթով սահմանվում է նաև վերահսկողության նոր ոլորտ, ինչը հավելյալ և ոչ նպատակային բեռ կհանդիսանա ոլորտի տնտեսավարող սուբյեկտների (տեսչական վերահսկողության տեսանկյունից) և պետության (ռեսուրսների արդյունավետ օգտագործման տեսանկյունից) համար»:

Նշենք, սակայն, որ էկոնոմիկայի նախարարության առարկությունը չի ընդունվել։ Օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի հավանությանը։

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի Հայաստանը
Ամենադիտված