Երևանում՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտ, բախվել են Daewoo-ն ու Dodge-ը. վիրավորն անչափահաս է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում Արտաշատի խճուղի 100/1 հասցեի դիմաց՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Էդուարդ Գուլասարյանի վարած «Daewoo» մակնիշի և Երևանի բնակիչ 35-ամյա Հրաչյա Ասոյանի վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված երեխան 14-ամյա աղջնակ է։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live