Շիրակի մարզում 1,5 տարեկան երեխային բերանի խոռոչի այրվածքով տեղափոխել են հիվանդանոց
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ախուրյանի բաժին են զանգահարել Գյումրիի «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցից և հայտնել, որ ժամը 11։45-ի սահմաններում ծնողների ուղեկցությամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխել Շիրակի մարզի բնակիչ 1,5 ամյա Ս․ Բ․-ին, ում մոտ ախտորոշվել է «Շրթունքների, բերանի խոռոչի քիմիական այրվածք»:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Ախուրյանի բաժնի ավագ տեսուչին երեխայի հայրը՝ Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Ա, Բ․-ն, հայտնել է, որ որդին նշված վնասվածքը ստացել է տանը «Կալիումի պերմանգանատի» փոշի ուտելու հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live