ՀՀ–ում Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդացության 108 դեպք է գրանցվել. նախարար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ–ում այս պահի դրությամբ Արևմտյան Նեղոս» տենդի 108 հիվանդացության դեպք է գրանցվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք բոլոր մարզերով իրականացնում ենք հակահամաճարակային տեղեկատվական աշխատանքներ։ Այս պահին գտնում ենք, որ նվազման տեմպը բավարար չէ։ Առաջիկա 1 ամսում աշխատանքները դեռ ակտիվ կիրականացվեն, որպեսզի սեզոնին համընթաց ապահովվի այդ նվազումը։ Ընդհանուր առմամբ իրավիճակը մտահոգիչ է, բայց կարող եմ ասել, որ հենց առաջին օրվանից և՛ թեստավորման, և՛ բուժման պրոտոկոլները ներդրվել ու ադապտացվել են»,– նշեց Ավանեսյանը։
Նա շեշտեց` մոծակներ ամենաշատը Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում կան, բայց մյուս մարզերն ու նաև Երևանը բացառել պետք չէ։
Առողջապահության նախարարը հիշեցրեց հիվանդության ախտանշանները` բարձր ջերմություն, տենդ, բայց հավելեց` դրանք հիվանդների 20 տոկոսի մոտ են նկատվում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live