Սերժ Սարգսյանն այլեւս նախագա՞հ չէ
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն Արմենպրեսի հարցմանն ի պատասխան փոխանցել է Սարգսյանի վերաբերմունքը Դավթաշենում ծառահատման աղմուկ հանած դեպքի կապակցությամբ: «Նախագահը վստահ է, որ բոլոր պատկան մարմիններն իրենց պարտականությունները կատարելու են պատշաճ կերպով և այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն», հայտարարե է Վլադիմիր Հակոբյանը:
2014 թվականին հայտարարելով սահմանադրական բարեփոխումների մտադրության մասին, Սերժ Սարգսյանը նաեւ ասաց, թե ոչ մի օր պակաս չի զբաղեցնի նախագահի պաշտոնը, քան սահմանված է Սահմանադրությամբ: Բայց, Դավիթաշենի ծառահատմանը Սերժ Սարգսյանի արձագանքը կասկած է առաջացնում, որովհետեւ առնվազն հարց է առաջանում, թե արդյոք նախագահի մեկնաբանության հարց է Դավիթաշենում կամ որեւէ այլ հատվածում որեւէ ծառահատման հարցը:
շարունակությունը՝ կայքում