«Նախնական պայմանավորվածություն կա ֆակուլտետում հիմնել ԶՊՄԿ-ի գիտահետազոտական կենտրոնը»․ Սարգիս Քելյան
ՀասարակությունԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանն Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց, որ ֆակուլտետում բարեփոխման գործընթացներ են տեղի ունենում, և այս հարցում մեծ է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դերը։
Սարգիս Քելյանի խոսքով՝ այս տարի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների 14-օրյա պրակտիկան կազմակերպվել է Սյունիքում, ֆինանսավորվել՝ ԶՊՄԿ-ի կողմից։
«Ուսանողները վերադարձան մասնագիտական բարձր գիտելիքներով, բավականին տպավորված, և պայմանավորվել ենք, որ այդ ամենն ունենալու է շարունակական բնույթ։
Քննարկում ենք նաև ճամբարներ կազմակերպել, որոնք կրելու են ավելի շատ իրազեկման բնույթ դպրոցականների համար, սկսելու ենք Սյունիքի մարզի աշակերտների համար, ուսանողներն այդ շրջանակներում այցելելու են հանքավայրեր, գալու են համալսարան, ծանոթացնելու ենք ուսումնական պրոցեսին, այցելություն ենք կազմակերպելու Երկրաբանության թանգարան»,-ասաց Սարգիս Քելյանը։
Նրա խոսքով՝ նախնական պայմանավորվածություն կա ֆակուլտետում հիմնել ԶՊՄԿ-ի գիտահետազոտական կենտրոնը, ինչը հնարավորություն կտա մատուցել գիտական-հետազոտական ծառայություններ, ուսանողները ևս հնարավորություն են ունենալու այդ պրոցեսին մասնակցել, ձեռք բերել պրակտիկ գիտելիքներ։
Մանրամասները՝ տեսանյութում։