Ճապոնիայում նորից սկսել են «Տամագոչի» վաճառել
Աշխարհ«Տամագոչիի» առաջին տարբերակի թողարկման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ճապոնական Bandai ընկերությունը վերաթողարկել է էլեկտրոնային գրպանային խաղալիքը։ Սարքավորման նոր տարբերակը կրկնակի փոքր է ստացվել օրիգինալից ու թույլ է տալիս «բնակեցնել» վեց պերսոնաժներից մեկին, գրումէ Mashable–ը։
Նոր «Տամագոչիի» արժեքը կազմել է մոտ 14 դոլար։ Twitter-ի օգտատերերը պատմում են, որ խաղալիքը շատ բարդ է գտնել խանութներում, քանի որ գրեթե ամբողջ առաջարկը իրացվել է։
Bandai -ը առաջին «Տամագոչիները» թողարկել է 1996-ին։ Դա ավելի մանրակերտ էլեկտրոնային սարքավորում էր , որն ուներ ձվի ձեւ, սեւ- սպիտակ էկրանով ու երեք կոճակներով։ Չորրորդ կոճակը գտնվում էր ետեւի պանելի վրա ու սարքավորման վերաբեռնման համար էր։