Միջին անվանական աշխատավարձը չի յոթապատկվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2019 թ օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի եւ Արցախի մասով ուշագրավ խոստումներ շռայլեց. մինչև 2050 թվականը պետք է յոթապատկել միջին աշխատավարձը։
2024 թվականի հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 266.990 դրամ է կազմել, այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Պետական հատվածում 2024-ի հունվար ամսին այն կազմել է 208.071 ՀՀ դրամ, մասնավոր հատվածում՝ 291.429 ՀՀ դրամ։
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 307 հազար 655 դրամ։
Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 213 հազար 443 դրամ, մասնավոր հատվածում՝ 345 հազար 621 դրամ։
Համեմատելով հունվար և մարտ ամիսներին արձանագրված միջին ամսական անվանական աշխատավարձը՝ կնկատենք թվերի չնչին աճ՝ 6-9%։ Սակայն սրան զուգահեռ՝ անհրաժեշտ է նշել, որ պակասել է ՀՀ քաղաքացու սպառողական զամբյուղի մթերքները, բայց բարձրացել է արժեքը։ Այս հարցն էլ ունի մի պատասխան.պատճառը թանկացումներն են։
2024թ․ հուլիս ամսվա կտրվածքով, 2023թ. նույն ամսվա համեմատ, ամենաբարձր գնաճ են գրանցել 26,8% կարտոֆիլը և 14,3% բանջարեղենը, իսկ ամենացածրը՝ -0,4% հացը։
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի 2050 թվականի ռազմավարության ևս մեկ կետ այդպես էլ չի իրականացել։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live