Հաստատվել է Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի գերմանական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման մրցավար է նշանակվել Հարմ Օսմերսը, մրցավարի օգնականներ՝ Դոմինիկ Շալը և Ստեֆան Լուպը:
ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Ֆլորիան Էքսները: VAR-ի մրցավար է նշանակվել Սյորեն Ստորկսը, VAR-ի մրցավարի օգնական՝ Յոհան Պֆայֆերը:
Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին՝ ժամը 22։45-ին (Երևանի ժամանակով) Սկոպիեի «Տոդոր Պրոյեսկի Արենայում»: