Ապօրինի որսագողության դեպք․ ըստ FPWC-ի որսագողը ՀՀ փաստաբանների պալատի անդամ է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 3-ին, ապօրինի որսագողության դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 12։30-ի սահմաններում Վայրի բնության և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամից հաղորդում է ստացվել,ՀՀ Ներքին գործերի նախարարության, ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որ օգոստոսի 24-ին աշխատակիցների մարմնին ամրացված տեսախցիկով, արձանագրել են Գնիշիկ բնակավայրի տարածքում զենքերով շրջող և որս իրականացնող մի խումբ անձանց, որոնցից մեկի ձեռքում եղել է սպանված լոր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիմնադրամից հայտնել են նաև, որ իրենք բացահայտել են նշված անձանցից մեկի ինքնությունը, ովՀՀ փաստաբանների պալատի անդամ՝ Տ-ը Գ․-ն:
Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live