Հայերեն


Ի՞նչ մեսիջ էր ուզում սրանով անել իշխանությունը

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.
Խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրողների ցուցակագրում կատարած 30 դպրոցի և մանկապարտեզի տնօրեններ հայց են ներկայացրել՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ–ի և Դանիել Իոաննիսյանի:
Թե ինչ են մտածել այս տնօրենները նման որոշման հանգելու համար, դժվար է ենթադրել, քանի որ ընտրություններից օրեր առաջ տեղի ունեցած այս խայտառակ սկանդալից հետո, այս տնօրենները պետք է առնվազն բոլոր հնարավոր միջոցներով անցնեին ընդհատակ:
Թերևս շատերը կհամաձայնեն, որ ներկայում Հայաստանում դժվար է գտնել որևէ քաղաքացու, ով կասկածի տակ կդնի տնօրենների կողմից վարչական ռեսուրսի կիրառումը: Այս տեսանկյունից որքան էլ տհաճ լինի նշել, մեր իրականության մեջ հենց այս ոլորտի և պետական աշխատողների այս շերտի ներկայացուցիչներն են, որ դարձել են հիմնական ընտրակեղծարարները: Սա ցավալի է ինքին, քանի որ հայաստանյան հանրությունն ուսուցչի, կրթության և գիտության մարդու կերպարը գրեթե սակրալիզացրել էր: Նման պայմաններում, այսօրինակ երևույթները խարխլում են ընդհանրապես կրթական համակարգի նկատմամբ հանրային վերաբերմունքի հիմքերը:
Սակայն սա միայն հարցի մի կողմն է: Թե ինչ են պահանջում հայցով հանդես եկող այս տնօրենները, մեծ հաշվով հասկանալի չէ ու էական էլ չէ: Այլ խնդիր է, որ եթե սկսվի դատական գործընթաց, ապա ձայնագրությունները հրապարակած հասարակական կազմակերպությունը կընկնի երկարատև դատական քաշքշուկների մեջ, որն ամենայն հավանականությամբ որևէ արդյունք չի ունենա կողմերից որևէ մեկի համար:
Սակայն միաժամանակ սա կարող է դառնալ նախադեպ՝ նմանօրինակ գործունեություն իրականացնող մյուս կազմակերպություններին և միավորումներին նախազգուշացում տալու համար:
Խնդիրն այն է, որ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունը հանդես է եկել մի գործելաոճով, որը դուրս է առկա վարչակարգի տրամաբանության սահմաններից և, որ ամենավտանգավորն է, այդ վարչակարգի համար անկանխատեսելի է: Այս տեսանկյունից պետք է նշել, որ հայաստանյան տիպի վարչակարգ ունեցող երկրներում իշխանության համար ամենամեծ վտանգը անկանխատեսելիության գործոնն է: Պատժելով կամ երկարատև խնդիրներ ստեղծելով մի հասարակական կազմակերպության պարագայում, առկա իշխանությունը լուծում է ոչ թե զուտ ՀԿ–ին պատժելու կամ առավել ևս տնօրենների «բարի անունը» վերականգնելու խնդիր, այլ ազդակներ է ուղարկում մյուս բոլոր այսօրինակ միավորներին առ այն, որ բոլորը պետք է խաղան կանխատեսելիության սահմաններում: Սա ըստ էության շատ ավելի վտանգավոր է առողջ հասարակական–քաղաքական մթնոլորտի համար, քան այն, թե ինչ հետևանք կունենա տնօրենների հայցը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Երբ տնտեսությունը ուժեղ է, կարող ես բերել ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն․ փոփոխությունը` միայն Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ Ասել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային իրավիճակ է․ սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքներըԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման ՎարդանյանՄրցաշարի գլխավոր ուղերձը թմրամոլության և արատավոր երևույթների դեմ պայքարն է. Հովհաննես ԾառուկյանՎինիսիուսը գրառում է կատարել «Բավարիայից» կրած պարտությունից հետո Ռուսաստանի նախագահի հետ, այս տարիների ընթացքում, երբեք չի եղել գոնե մեկ կետ, որը կարող էր բերել անվստահության․ Ռոբերտ Քոչարյան Իրանը կարող է 64 միլիարդ դոլար վաստակել Հորմուզի նեղուցով նավերի անցումից Փաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են. Ռոբերտ ՔոչարյանՍոֆի Մխեյանը նշում է ծննդյան տարեդարձը Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Հյուսիսային Կորեան hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հիմա ինքնիշխան ենք, թե՞ ինքնիշխան չենք․ Էդմոն ՄարուքյանԱմբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանԿոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասինԵրևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումըՈւսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՀրադшդարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու Մեծ օր է համաշխարհային խաղաղության համար․ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը, մենք պարզապես «կսպասենք», որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա․ ԹրամփԿոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովումՊատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Պաշտպանական ներուժի բարձրացումը պատկերացնում ենք եռաստիճան համակարգով․ Նաիրի ՍարգսյանՄիրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ինՄի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոններ հիմնվեցին. «Ուժեղ Հայաստան»Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն ՄանվելյանՆախարարներին 7-ական միլիոն պարգևավճար, իսկ թոշակառույին 10 հազար. Վանաձոր. ԼՈՌԻ Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա՞ ժողովրդի քվեն. Գյումրի. ՇԻՐԱԿ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե տեսնեք. Գյումրի. ՇԻՐԱԿ Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ ՍավգուլյանՊահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից․ Արտյոմ ՍիմոնյանՄեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետԽոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Մենք կփոխենք մեր ընթացքը․ Փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետԱկբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ում էներգիայի 47.3 տոկոսն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրներըԻշխանության քայլերը հանգեցնելու են ավելի մեծ ըմբոստության երիտասարդների շրջանում․ Աննա ԿոստանյանՎախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել, բայց դա իրականությունից փախուստի արձագանք է․ Մարիաննա Ղահրամանյան Ինչի պետք է պատրաստ լինի հայ մարդը սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելու համար․ Ավետիք Չալաբյան Չի կարող հայ կոչվել նա, ով ուրանում է հայի ինքնությունն ու պատմությունը․ Ավետիք ՔերոբյանԱհա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ․ Նարեկ ԿարապետյանԻրանի քաղաքակրթության վերացման սպառնալիք շանտաժը հոդս ցնդեց․ Հրայր Կամենդատյան
Ամենադիտված