Հայերեն


Գյումրին նոր տոնածառ կունենա

Life

Այսօր կայացավ Գյումրի համայնքի ավագանու հերթական 7-րդ նստաշրջանի առաջին նիստը, որի ընթացքում համայնքապետարանի աշխատակազմն ավագանու նիստի քննարկմանը ներկայացրեց խոշոր հատկացման վերաբերյալ նախագիծ: Պարզվում է՝ համայնքապետարանը որոշել է այս տարի ամանորին Վարդանանց հրապարակի երկար տարիների տոնածառը փոխել, գնել նորը, որի համար համայնքի բյուջեից անհրաժեշտ է հատկացնել 75մլն․ դրամ: Ըստ քաղաքապետարանի՝ Գյումրու ամանորյա տոնածառի մետաղական կառուցվածքը վնասված է, այն հնարավոր չէ վերանորոգել և տոնածառի հետագա շահագործումը վտանգավոր է բնական ճյուղերի ծանրության և ուժեղ քամիների պատճառով:

Առկա տոնածառի դեպքում բարդություն է առաջանում նաև ամանորյա զարդարանքի նորարարական լուծումների հարցում: Եւ Գյումրին, որպես գրավիչ զբոսաշրջային քաղաք դիրքավորելու եւ միջոցառումային զբոսաշրջությունը զարգացնելու, ամանորյա տոնածառի տեղադրման եւ ձևավավորման համար յուրաքանչյուր տարի համայնքային բյուջեից կրճատելու, բնական ռեսուրսների գերշահագործումից խուսափելու, բնակչության եւ զբոսաշրջիկների կյանքի անվտանգության պայմանների ապահովման նպատակով համայնքապետարանը ավագանուն առաջարկեց  68 մլն ՀՀ  դրամ  արհեստական եղևնու ճյուղերից պատրաստված 25-30 մ բարձրությամբ նոր տոնածառ և նոր  զարդարանքներ ձեռք բերել, ինչպես նաև ունեցած զարդարանքները վերանորոգելու համար 7 մլն ՀՀ դրամ հատկացնել:

«Մեր տոնածառը 2005 թվի է, հիշում ենք ինչպես այն շրջվեց ուժեղ քամուց, միշտ ամեն տարի սարքել ենք, բոլորն ասում են՝ ծուռ է տոնածառը, ծուռ տոնածառը կպցրել ենք, դրսից բերված ճյուղերով վերանորոգել ենք, որն ավելի թանկ է նստում ամեն տարի, մի խոսքով ՝ առաջարկում եմ նոր, գեղեցիկ, Գյումրուն վայել , արհեստական, շատ գեղեցիկ տանածառ ձեռք բերել»,-ասաց համայնքապետի խորհրդական, զեկուցող Լենա Ջիլավյանը:

«Տիկին Ջիլավյան, էնպես ախորժակով ներկայացրեցիք, ինչխոր տեսել եք արդեն էդ տոնածառը»,-ասաց ավագանու անդամ Կարեն Մալխասյանը՝ հարցնելով, թե նախատեսված գումարը ինչ հաշվարկներով է արվել :

«Մրցույթ կհայտարարվի, հնարավոր է՝ տնտեսումներ ունենանք, եւ տոնածառը գնվի 60 մլն․ դրամով, դա միջինացված գինն է»,-փորձեց բացատրել Ջիլավյանը:

Հին տոնածառի ճակատագիրը ևս հետաքրքրեց ավագանու անդամներին․ այն օտարել հնարավոր է, թե ոչ, բայց պարզվեց, որ հինը միայն որպես մետաղական ջարդոն է պիտանի, անգամ հարակից համայնքներին այն պիտանի չէ: 
Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ նշեց, թե Երևանի փորձն են դիտարկել, որպեսզի տոնածառը երկար ծառայի։
Առաջարկ եղավ նաև, որ տեքսով եւ տեխնիկական բնութագրով տոնածառեր տեղադրվեն Գյումրու պաշտոնական կայք, որպեսզի կարողանան  ընտրել, թե ինչպիսի տոնածառ են գնելու :

Գյումրու ավագանին նախագծին կողմ քվեարկեց:

ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էՆավթի գները աճել ենԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՆերկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԵրբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանԸնդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԱրամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր ԿամենդատյանԵրիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ Մխիթարյան«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՆիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. Զաքարյան
Ամենադիտված