Երրորդմասցի Լյովիկի Լեքսուսի կնիքները պոկված են, գործով ապացույց «07»-ը՝ թալանված. ՖՈՏՈՆԵՐ
ՀասարակությունArmtimes.com / Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով այսօր արտագնա դատական նիստն անցկացվեց ոստիկանության Էրեբունու բաժնի տարածքում:
Արտագնա նիստում հետազոտվեցին հենց այդ տարածքում պահպանվող երկու մեքենաները՝ Երրորդմասցի Լյովիկի «Լեքսուսը» եւ սպանության ենթադրյալ կատարողների Վազ «2107»-ը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մինչ արտագնա նիստ անցկացնելը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ հնարավոր չի եղել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան տեղից շարժել եւ բերել դատարանի բակ, քանի որ նշված մեքենան զրահապատ է: «Դռների մեջ ավազ է լցված: Երկու քարշակ են բերել, սակայն անիվները տրաքել են»,- ասաց Գաբրիելյանը: Վերջինս անձամբ եղել է ոստիկանության Էրեբունու բաժնի տարածքում եւ համոզվել, որ այդ տարածքը հարմար է արտագնա նիստ անցկացնելու համար, բացի դա հարմար է նաեւ ամբաստանյալների անվտանգությունը ապահովելու տեսանկյունից: Նշենք, որ նախորդ նիստին դատավորը հայտարարել էր, որ չի կարող ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում ապահովել ամբաստանյալների անվտանգությունը: «Ես նման ռիսկի չեմ գնա»,- ասել էր նա:
շարունակությունը՝ կայքում