3 երեխաների հայր էր․ շինաշխատանք կատարելիս ընկած և մահացած 37-ամյա տղամարդու հոգեհանգիստը կլինի վաղը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ձորաղբյուր գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը, շինարարական աշխատանքներ կատարելիս, մոտ 10 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել։
Oragir.News-ը կապ հաստատեց Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավար Գոռ Հակոբյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ վայր ընկած և մահացած 37-ամյա տղամարդուն անձամբ ճանաչել է։
«Ճանաչում էի մահացած տղամարդուն, շատ լավ, խելոք մարդ էր։ Շինարարության մեջ էր աշխատում։ Իր անզգուշության պատճառով է դեպքը տեղի ունեցել։ 3 երեխաների հայր էր։ Վաղը գյուղում կլինի հոգեհանգիստը, մյուս օրը կհուղարկավորեն»,- հայտնեց վարչական ղեկավարը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին, ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին են զանգահարել «Աբովյան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Ձորաղբյուր 4-րդ փողոցում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բարձրությունից վայր ընկնելու հետևանքով մահացել է անհայտ քաղաքացի:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ Ձորաղբյուր գյուղի 4-րդ թաղամասի 34/1 հասցեում գտնվող կիսակառույց շինության վրա շինարարական աշխատանքներ կատարելիս Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Սարգիս Առաքելյանը մոտ 10 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live